Jump to content

Կասպեր Յուլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կասպեր Յուլման
Քաղաքացիությունը Դանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 9, 1972(1972-04-09) (52 տարեկան)
Ծննդավայր Օլբորգ, North Jutland County, Դանիա
Քաշ 84 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Կասպեր Յուլման (դան․՝ Kasper Hjulmand; ապրիլի 9, 1972(1972-04-09), Օլբորգ, North Jutland County, Դանիա), դանիացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ։

Ֆուտբոլիստի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլմանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է 1987 թվականին «Ռաններս Ֆրեյա» ակումբում, որտեղ նա անցկացրել է 4 տարի՝ մինչև 1992 թվականի ձմռանը «Խերլև» տեղափոխվելը։ Նրա հետ 3 մրցաշրջան խաղալուց հետո Յուլմանը 1995 թվականի ձմռանը տեղափոխվել է «Բ-93» ակումբ[1]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլմանն աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական «Լյունգբյու» ակումբում, մինչև 2006/2007 մրցաշրջանում նշանակվել է այդ ակումբի գլխավոր մարզիչ, որը այդ մրցաշրջանում հանդես է եկել Սուպերլիգայում[2][3]։

2008 թվականի հուլիսի 8-ին Յուլմանը պայմանագիր է ստորագրել «Նորշելլաննի» հետ՝ զբաղեցնելով օգնականի պաշտոնը և հեռանալով «Լյունգբյու» ակումբից՝ 10 տարի այնտեղ տարբեր պաշտոններում աշխատելուց հետո[4][5]։ 2011 թվականի հունիսին նա նշանակվել է Մորտեն Վիգորստի իրավահաջորդ՝ որպես գլխավոր մարզիչ «Նորշելլաննում»[6]։ Նրա ղեկավարությամբ թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձել է Դանիայի չեմպիոն և դուրս է եկել Չեմպիոնների լիգայի խմբային փուլ։

2014 թվականի մայիսի 15-ին Յուլմանը դարձել է գերմանական «Մայնց 05» ակումբի գլխավոր մարզիչը՝ ստորագրելով 3 տարվա պայմանագիր[7]։ Այնուամենայնիվ, արդեն 2015 թվականի փետրվարի 17-ին դանիացին հեռացվել է ակումբի ոչ բավարար արդյունքների պատճառով, որը այդ պահին զբաղեցնում էր միայն 14-րդ տեղը մրցաշարային աղյուսակում[8]։ Աշխատանքից ազատվելուց գրեթե մեկ տարի անց Յուլմանը վերադարձել է «Նորշելլանն»։

2020 թվականի օգոստոսի 1-ին Յուլմանը նշանակվեց Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ։ Նրա ղեկավարությամբ դանիացիները հանդես են եկել Եվրոպայի 2020 թվականի առաջնությունում (որն անցկացվել է 2021 թվականին COVID-19-ի համավարակի պատճառով), ուր նրանք կարողացել են սենսացիա ստեղծել և հասնել մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ միայն լրացուցիչ ժամանակում պարտվել են Անգլիայի հավաքականին 1:2 հաշվով։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նորշելլան»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kasper Hjulmands Stats». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  2. En stille drøm om sydens sol Արխիվացված 2012-04-20 Wayback Machine
  3. Kasper Hjulmand Skrevet af Lyngby Boldklub Արխիվացված 2012-02-16 Wayback Machine
  4. Kasper Hjulmand træner i FCN(չաշխատող հղում)
  5. «Kasper Hjulmand satte trænerakademiet igang». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  6. Hjulmand bliver ny Cheftræner(չաշխատող հղում)
  7. «Hjulmand neuer Trainer von Mainz 05». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 15-ին.
  8. «Майнц» уволил Каспера Хьюлманда