Կառորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Կառորի
EasternKarori.jpg
Կոորդինատներ: 41°17′5.48″ հվ. լ. 174°44′12.46″ ավ. ե. / 41.2848556° հս․. լ. 174.7367944° ավ. ե. / 41.2848556; 174.7367944
Երկիր Նոր Զելանդիա Նոր Զելանդիա
Հիմնադրված է 1840 թ.
Մակերես 1,726 կմ²
Բնակչություն 14736(2013) մարդ
Փոստային ինդեքս 6012
##Կառորի (Նոր Զելանդիա)
Red pog.png

Կառորի (անգլ.՝ Karori), արվարձանային քաղաք Նոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնի արևմտյան մասում, մայրաքաղաքի կենտրոնից 4 կմ հեռավորության վրա։ Նոր Զելանդիայի խոշորագույն արվարձանային քաղաքներից մեկն է[1]։ 2013 թվականի մարդահամարի տվյալներով այն ունի 14000 բնակիչ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառորի բառը Մաորիների լեզվով նշանակում է «թռչնի թակարդի պարան»[2]։ Տարածքը մաորիների կողմից բնակեցված չի եղել մինչև 1840-ական թվականները, երբ առաջին եվրոպացի վերաբնակները գնեցին հողր Նոր զելանդական ընկերությունից և բնակություն հաստատեցին այնտեղ։ Կառորիի առաջին բնակիչը Ջոն Յուլն էր Գլազգոյից[3], որն իր եղբայր Մոսեսի հետ իր հողաբաժնի 20 ակր տարածքը մաքրեց անտառից և 1841 թվականի դեկտեմբերին հողի վաճառքի հայտարարություն տվեց։ Մինչև 1845 թվականը տասը 100-ակրանոց հողատարածքներ զբաղեցվեցին և Կառորին ունեցավ 215 մշտական բնակիչ, որոնցից 109-ը՝ մինչև 14 տարեկան։ 1845 թվականին մի փոքրամաշտաբ փոստատուն հիմնվեց Կառորիում մի խումբ զինված ոստիկանների կայազորով, որոնք պաշտպանում էին քաղաքի բնակիչներին մոտակայքի մաորի ապստամբների հարձակումներից։ Երբ հարձակումներ չէին լինում, կայազորը օգտագործվում էր եկեղեցական պատարագների, կամ հացահատիկ աղալու նպատակներով։ 1854 թվականին Կառորիում կառուցվեց առաջին հոգեբուժարանը։ Մինչև 1871 թվականը այն ուներ 23 բուժվող հիվանդ և ոչ փորձառու աշխատակազմ, որն էլ հանգեցրեց այն բանին, որ 1872 թվականին հաստատության տնօրինուհին և նրա ամուսինը ազատվեցին պաշտոնից դաժանության համար։ 1873 թվականին ապաստարանը Կառորիից տեղափոխվեց ներկայիս քաղաքապետարանի շենքի տարածք։ 1875 թվականին ապաստարանը տեղափոխվեց և շենքում բացվեց Կառորիի առաջին դպրոցը։

Կառորի գյուղաքաղաքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին, 123 ստորագրություններ պարունակող խնդրագրի հիման վրա Կառորին հռչակվեց գյուղաքաղաք։

Կառորիի քաղաքապետերը[խմբագրել | խմբագրել կոդը]

# Անուն Ժամկետ
1 Սթիվեն Լանկաստեր 1891-1894
2 Ռիչարդ Բալկլի 1894-1901
3 Ֆ․ Մաքդոնալդ 1901-1902
4 Էդուարդ Ֆառ 1902
5 Ջ․ Թառ 1902-1903
6 Տիսդոլ 1903-1904
7 Փիրս 1904-1908
8 Դասենթ 1908-1911
9 Քեթթի 1911-1914
10 Հիլդրեթ 1914-1915
11 Բեռն 1915-1920

Միավորում Վելինգտոնի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թե՛ Վելինգտոնը և թե՛ Կառորին ընդարձակվել էին իրար մեջ։ Երկու քաղաքային բնակավայրերը աստիճանաբար միավորվեցին հատկապես 1901 թվականին Կառորիի թունելի շինարարության ավարտից հետո[4], և 1920 թվականին Կառորի գյուղաքաղաքը միավորվեց Վելինգտոն քաղաքի հետ[5]։

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելավայրեր և զբոսայգիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զիլանդիան» (նախկինում կոչվել է Կառորիի վայրի բնության սրբավայր) փակ վերականգնողական նախագիծ է, որի նպատակն է պահպանել տարածքի բուսական և կենդանական աշխարհը, որ գոյություն ուներ հովտում նախքան մարդու հաստատվելը այնտեղ[6]։ Կառորի պարկը՝ Կառորի փողոցի վրա, ունի ֆուտբոլի և կրիկետի խաղադաշտեր, հանդերձարաններ և մարզադաշտեր[7]։ Քեմփբել փողոցի Բեն Բուրն պարկը ունի ֆուտբոլի և կրիկետի մարզադաշտեր, հանդերձարաններ և արհեստական խոտածածկույթով կրիկետի խաղադաշտ։ Հարավային Կառորիի Ռայթս Հիլլ արգելավայրի լեռնահեծանվային և զբոսաշրջային արահետները այցելուներին հասցնում են պատմական Ռայթս Հիլլ ամրոց՝ ստորգետնյա անցուղիներով, որի թնդանոթների կրակակետերից երևում է ամբողջ հովիտը[8]։ Հարավային Կառորիի Մակարա-Պիկ լեռնահեծանվային պարկն ունի ավելի քան 40կմ երկարությամբ լեռնահեծանվային և հետիոտնային արահետներ։ Պարկը կառուցել է Լեռնահեծանվային ընկերակցությունը և ճանաչվել է միջազգային ստանդարտներին համապատասխանող տարածք՝ նախատեսված լեռնահեծանվային սպորտի համար[9]։

Կառորիի լողավազան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառորիի լողավազանը ժամանակակից, փակ լողավազանային համալիր է բաղկացած 25մ երկարությամբ ջեռուցվող լողավազանից, սկսնակների, երեխաների համար նախատեսված լողավազաններից, սպա-ավազանից և 30մ երկարությամբ ջրաբուժական ավազանից[10]։ Լողավազանը բացվել է 1936 թվականին և սկզբում եղել է բացօթյա[11]։ 2001 թվականին լողավազանը վերակառուցեցին և դարձրեցին փակ[12], իսկ 2010 թվականին հավելյալ շինարարության արդյունքում ավելացվեց նաև ջրաբուժական ավազանը.[13]։ Լողավազանային համալիրում գործում է «Կառորիի ծովահեններ» լողի խմբակը[14]։

Առևտրային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառորիի կենտրոնում գտնվում են առևտրի մեծ կենտրոն, սրճարան, առևտրի ու սպասարկման այլ կետեր։

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառորիի գրադարանը բացվել է 1840-ական թվականներին։ Այն գործում էր համայնքային կենտրոնում՝ ներկայիս գրադարանի շենքում, Կառորի փողոցի վրա։ 2005 թվականին բացվեցին երկու տարիքային խմբերի համար նախատեսված ներկայիս գրադարանը և սրճարան[15]։

Եկեղեցիներ և գերեզմանատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառորիի գերեզմանատունը Նոր Զելանդիայի երկրորդ ամենամեծ և ամենահին գերեզմանատունն է։ Այն գտնվում է Բոլտոն փողոցում և սկսել է գործել 1891 թվականից։ Սկզբում այն նախատեսված էր Վելինգտոնի հանգուցյալներին հուղարկավորելու համար։ Այն զբաղեցնում է 100 ակր (40 հեկտար) տարածք։ Գերեզմանատան փոքր մատուռը նախագծել է Վիլհելմինա Գեդիսը։ Այն բաղկացած է գեղեցիկ վիտրաժներից։ Գերեզմանատանը գտնվում են Առաջին Համաշխարհային պատերազմի 267 և Երկրորդ Համաշխարհային պատերազմի 123 մասնակիցների շիրմաքարեր՝ առանձին տարածքներում, որոնց կենտրոնական մասում գտնվում է Վելինգտոնի Շրջանային հուշահամալիրը՝ մարմարե կամարակապով, նվիրված Առաջին Համաշխարհային պատերազմի 65 և Երկրորդ Համաշխարհային պատերազմի 20 մասնակիցներին՝ Վելինգտոնի ռազմական շրջանից, որոնք զոհվել էին Նոր Զելանդիայի սահմաններից դուրս և նրանց գերեզմանները անհայտ էին՝ շատերը թաղվել էին ծովում[16]։ Կառորիի գերեզմանատունը «փակվեց» 1965 թվականին, նոր հողատարածքի հատկացման պատճառով, սակայն հուղարկավորությունները հին գերեզմանատան ազատ տարածքներում դեռևս շարունակվում են։ Ֆուտունա մատուռը, որը կառուցվել է 1961 թվականին, 1968 թվականին ստացել է Նոր Զելանդիայի Ճարտարապետների Ինստիտուտի Ոսկե մեդալ՝ լավագույն շինարարության համար[17]։ 2000 թվականին մատուռը վերաօծվեց և վաճառվեց կառուցապատող մի ընկերության, որը նպատակ ունի մաքրել մատուռի շրջակայքը բնակտարածքի համար։ Մատուռը պահպանվեց, երբ այն ճանաչվեց որպես մշակութային ժառանգության նմուշ և վերականգնվեց մի բարեգործական հիմնադրամի կողմից[18]։

Հասարակական տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառորի փողոցի ամբողջ երկարությամբ ձգվում է Կառորի Պարկ տրոլեյբուսի գծուղին, որը փոխարինեց նախկին տրամվայի գծուղուն՝ 1954 թվականին։ Տարիներ շարունակ փոխադրամիջոցները 12-րդ երթուղով հասնում էին Քորթնի Փլեյս, սակայն այժմ երթուղին վերակազմակերպվել է որպես 3-րդ երթուղի և քաղաքի միջով ձգվում է մինչև Լայալ Բեյ և հետ։ Աշխատանքային օրերին ամենաշատ գործածվող փոխադրամիջոցները տասը րոպե հաճախականությամբ երթևեկող ավտոբուսներն են։ Գործում են նաև ճեպընթաց ավտոբուսներ՝ Կառորի Սաութ և Կառորի Ուեսթ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցական ընդգրկվածության գոտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառորին գտնվում է Վելինգտոնի քոլեջի, Վելինգտոնի իգական քոլեջի, Վելինգտոնի բարձրագույն դպրոցի և Կառորիի միջնակարգ դպրոցի ընդգրկվածության գոտում[19]։

Համալսարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելինգտոնի Վիկտորիա համալսարանի Կառորիի մասնաճյուղում գործում է Կրթության ֆակուլտետը։ Կրթական համալիրը ունի թենիսի և վոլեյբոլի մարզադաշտեր և մարզադահլիճ։

Միջնակարգ դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմյուել Մարսդենի մասնավոր դպրոցը գտնվում է Կառորի ռոուդ, Մարսդեն վիլիջ հասցեում։ Ընդունելությունը կատարվում է 13 տարեկանից։ 2014 թվականին դպրոցի սաների թիվը հասել էր 502-ի։

Տարրական դպրոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Մենսֆիլդի հուշարձանը

Կառորիում գործում են երեք տարրական դպրոցներ․ Ս․ Թերեզայի տարրական ներառական դպրոցը նախատեսված է արվարձանի կաթոլիկ բնակչության համար։ 2014 թվականին այն ուներ 178 սան[20]։ Կառորիի արևմտյան դպրոցը Ալինգտոն փողոցի վրա, պետական դպրոց է նախատեսված արվարձանի արևմտյան թաղամասերի բնակրության համար։ 2014 թվականին այն ուներ 416 սան։ Կառորիի նորմալ դպրոցը Դոնալդ փողոցի վրա նախատեսված է արվարձանի արևելյան և կենտրոնական մասերի բնակչության համար։ Այն հիմնադրվել է 1857 թվականին և Նոր Զելանդիայի երկրորդ ամենամեծ տարրական դպրոցն է։ 2014 թվականին դպրոցն ուներ 745 սան։ Դպրոցն ունի երկու խաղահրապարակ՝ բետոնե և խոտածածկույթով, չորս մասնաշենքեր՝ 35 դասասենյակներով։ Դպրոցում գործում են 8 դասարաններ։ 1895-1898 թվականներին դպրոցում սովորել է գրող Քեթրին Մենսֆիլդը[21]։ Դպրոցի բակում տեղադրված է գրողի հուշարձանը։ Բետոնե հարթակի վրա, որը կոչվում է նաև Քեթրին Մենսֆիլդի հարթակ, նստած է գրողը՝ գրելով իր պատմվածքներից մեկը։

Նախակրթարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառորիում գործում են հետևյալ նախադպրոցական հիմնարկները

  • Կառորիի խաղային կենտրոն
  • Կառորիի մանկապարտեզ
  • Դոնալդ Սթրիթ նախակրթարան
  • Կառորիի փոքրիկների դպրոց
  • Կառորիի երեխայի խնամքի կենտրոն
  • Ս․ Մարիամի անվան վաղ մանկական կրթահամալիր
  • «Արևիկ» մանկապարտեզ
  • «Կիվի» նախակրթարան
Կառորին հյուսիսից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jago, Francesca (16 December 2014)։ «Let's live in... Karori»։ Stuff։ Վերցված է 15 March 2015 
  2. Maclean, Chris։ «Story: Wellington places - Page 4 – Western suburbs»։ Te Ara – The Encyclopedia of New Zealand։ Վերցված է 15 March 2015 
  3. Dekker, Diana (30 July 2011)։ «Conquering Karori»։ The Dominion Post։ Վերցված է 17 March 2015 
  4. Rutherford, Rebecca (19 July 2013)։ «Early access to the Western hills»։ The Wellingtonian։ Վերցված է 15 March 2015 
  5. «Karori»։ Wellington Local History։ Wellington City Libraries։ Վերցված է 2010-11-11 
  6. «Zealandia»։ Վերցված է 15 March 2015 
  7. «Sportsgrounds Locations»։ Wellington City Council։ Վերցված է 15 March 2015 
  8. «Wrights Hill»։ Wellington City Council։ Վերցված է 15 March 2015 
  9. «Makara Peak Mountain Bike Park»։ Wellington City Council։ Վերցված է 15 March 2015 
  10. «Karori Pool»։ Wellington City Council։ Վերցված է 5 October 2015 
  11. Thomson, Rebecca (October 2, 2015)։ «Mayor takes a dive into Karori's new pool - 150 Years of News»։ Stuff։ Վերցված է 5 October 2015 
  12. «Karori Heritage»։ Wellington City Libraries։ Վերցված է 5 October 2015 
  13. Revington, Ann (18 March 2010)։ «Karori hydroslides into Capital’s aquatic history»։ Newswire։ Վերցված է 5 October 2015 
  14. «Karori Pirates»։ Վերցված է 5 October 2015 
  15. «About Karori Library»։ Wellington City Libraries։ Վերցված է 15 March 2015 
  16. «Wellington Provincial Memorial»։ Commonwealth War Graves Commission։ Վերցված է 15 March 2015 
  17. «Futuna Chapel Special»։ Վերցված է 17 March 2015 
  18. «Karori's hidden treasure»։ The Dominion Post։ 12 March 2011։ Վերցված է 17 March 2015 
  19. «eLearning Schools Search»։ Ministry of Education 
  20. «Student Rolls by School 2010-2014»։ Ministry of Education New Zealand։ Վերցված է 14 March 2015 
  21. «Katherine Mansfield's Timeline»։ Katherine Mansfield Society։ Վերցված է 15 March 2015