Կարոլինա Վիդերստրյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կառոլինա Վիդերստրյոմից)
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Կարոլինա Վիդերստրյոմ
շվեդերեն՝ Karolina Widerström[1][2]
Widerström, Karolina ur Cederschöld; En banbryterska (1913).jpg
Ծնվել էդեկտեմբերի 10, 1856(1856-12-10)[3][4][5][…]
ԾննդավայրHelsingborgs Maria church parish, Helsingborg Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[6][7][4][…]
Մահացել էմարտի 4, 1949(1949-03-04)[8][4][9] (92 տարեկան)
Մահվան վայրԿունգսհոլմ, Շվեդիա[4]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[1]
ԿրթությունՈւփսալայի համալսարան (1880)[9], Wallinska skolan? (1879)[9] և Կարոլինյան ինստիտուտ (1888)[9]
Մասնագիտությունբժիշկ, գինեկոլոգ, սուֆրաժիստ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԿարոլինյան ինստիտուտ
ՊաշտոնQ99231392? և Q99895801?[9]
Անդամակցությունcentralstyrelsen i landsföreningen för kvinnans politiska rösträtt?[1]
Ծնողներհայր՝ Otto Fredrik Widerström?[5][10], մայր՝ Olivia Erika Widerström?[5][10]
ՊարգևներՊատվավոր դոկտոր
Karolina Widerström Վիքիպահեստում

Կարոլինա Օլիվիա Վիդերստրյոմ (շվեդերեն՝ Karolina Olivia Widerström, դեկտեմբերի 10, 1856(1856-12-10)[3][4][5][…], Helsingborgs Maria church parish, Helsingborg Municipality, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[6][7][4][…] - մարտի 4, 1949(1949-03-04)[8][4][9], Կունգսհոլմ, Շվեդիա[4]), շվեդ բժիշկ, գինեկոլոգ: Շվեդիայում համալսարանական կրթությամբ առաջին կին բժիշկը: Եղել է նաև ֆեմինիստ և քաղաքական գործիչ, զբաղվել է սեռական դաստիարակության և կանանց ընտրական իրավունքի հարցերով: Եղել է Կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի նախագահ և Ստոկհոլմի քաղաքային խորհրդի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարոլինա Վիդերստրյոմ

Կարոլինա Վիդերստրյոմը ծնվել է 1856 թվականին Հելսինգբորգում, մարմնամարզության ուսուցչի և անասնաբույժ Օտտո Ֆրեդրիկ Ուիդերստրյոմի և Օլիվիա Էրիկա Դիլենի ընտանիքում: Ընտանիքը Ստոկհոլմ է տեղափոխվել 1873 թվականին:

1870 թվականին կանայք իրավունք ստացան պաշտոնապես ընդունվել Շվեդիայի համալսարաններ: Կարոլինայի հայրը ցանկացավ, որ դուստրն իր նման լինի մարմնամարզության ուսուցիչ: 1873–1875 թվականներին Կարոլինա Վիդերստրյոմը սովորել է Շվեդիայի սպորտի և առողջապահության դպրոցում (շվեդերեն՝ Gymnastiska centralinstitutet), 1875–1877 թվականներին եղել է պրոֆեսոր Բրանտինգի օգնականը: Նա ակտիվ գործունեություն է ծավալել որպես բժիշկ-մարմնամարզիկ: 1879 թվականին քննություն է հանձնել Ուոլինսկա դպրոցում, 1880 թվականին Ուփսալայի համալսարանում բժշկական փիլիսոփայության քննություն է հանձնել: 1884 թվականի մայիսին Ստոկհոլմի Կարոլինսկայա ինստիտուտում ստացել է բժշկի մասնագիտություն:

Վիդերստրյոմը ցանկանում էր, որ կանայք և աղջիկներն ավելին իմանան իրենց մարմինների մասին, ավելի առողջ հագնվեն և ստանան նույն իրավունքներն ու հնարավորությունները, ինչպես տղամարդիկ: Նա հատկապես ակտիվ էր գինեկոլոգիայի և կանանց առողջության հարցերում: Իր բնագավառում նրա ամենահայտնի աշխատանքը Kvinnohygien («Կանանց հիգիենա») էր, որն առաջին անգամ լույս է տեսել 1899 թվականին, և ունեցել յոթ հրատարակություն մինչև 1932 թվականը: Մոտավորապես 1900 թվականից Վիդերստրյոմն ակտիվ գործունեություն է ծավալել մարմնավաճառների, այսպես կոչված, կարգավորումը վերացնելու պայքարում, այսինքն՝ մարմնավաճառների վեներական հիվանդությունների հարկադիր գրանցումն ու պարբերական զննումները, համակարգ, որը խիստ քննարկվում էր այն ժամանակ կանանց իրավունքների ակտիվիստների շրջանում, և ձևավորվել էր Svenska Federationen (Շվեդական ֆեդերացիա) դիմադրելու դրան:

1912 թվականին Կարոլինա Վիդերստրյոմն ընտրվել է Ստոկհոլմի քաղաքային խորհրդի անդամ լիբերալների թիմից, որտեղ պաշտոնավարել է մինչև 1915 թվականը: 1918 թվականին նա ընտրվել է Կանանց ընտրական իրավունքի Շվեդիայի հասարակության նախագահ, մեկ տարի առաջ նախքան Շվեդիայում կանայք ընտրելու իրավունք են ստացել 1919 թվականին և դարձել է նրա վերջին նախագահը 1921 թվականին կազմակերպության լուծարումից հետո, երբ կազմակերպության նպատակը կատարվեց, և երկու սեռերն օգտագործեցին քվեարկելու իրավունքը 1921 թվականի ընտրություններում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շառլոտ Իհլեն, համալսարանական կրթություն ստացած առաջին շվեդ կին բժիշկը (չնայած այս դեպքում՝ արտերկրում)
  • Հեդդա Անդերսոն, երկրորդ կին բժիշկը Շվեդիայում
  • Էմմի Ռապպե, կրթություն ստացած առաջին շվեդ բուժքույրը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lena Hammarberg, Karolina Widerström – sexualreformator och föreningskvinna
  • Ny svensk historia: Oscar II och hans tid, 1872–1907, Erik Lindorm 1936 s.231
  • Sveriges befolkning 1890, (CD-ROM) Riksarkivet 2003
  • Rösträtt, biografier
  • Lundberg, Anna (2008). Läkarnas blanka vapen: svensk smittskyddslagstiftning i historiskt perspektiv. Läkarnas blanka vapen: svensk smittskyddslagstiftning i historiskt perspektiv. Sid. 85. 978-91-85509-08-9