Հեդդա Անդերսոն
![]() | |
Ծնվել է | ապրիլի 24, 1861[2][3] |
Ծննդավայր | Malmö Karoli church parish, Շվեդիա[4][2][3] |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1950[2] (89 տարեկան) |
Մահվան վայր | Lund Cathedral parish, Շվեդիա[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լունդի համալսարան[2] |
Մասնագիտություն | բժիշկ և գինեկոլոգ |
Անդամակցություն | Svenska läkaresällskapet?[2] |
Ծնողներ | մայր՝ Յոհաննա Մարիա Անդերսոն[2][5][3] |
Հեդդա Ալբերտինա Անդերսոն (շվեդ.՝ Hedda Albertina Andersson, ապրիլի 24, 1861[2][3], Malmö Karoli church parish, Շվեդիա[4][2][3] - սեպտեմբերի 7, 1950[2], Lund Cathedral parish, Շվեդիա[2]), շվեդ բժիշկ։ Եղել է Լունդի համալսարանի երկրորդ ուսանողուհին և երկրորդ կին բժիշկը, որը կրթություն է ստացել շվեդական համալսարանում[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեդդա Անդերսոնը եղել է բանվորներ Անդերսոնի և Ջոան Անդերսոնի դուստրը։ 1866 թվականին՝ հոր մահից հետո, մոր, երեք եղբոր և քույրերի հետ տեղափոխվել է տատի տուն։
Մորական կողմից շատ ազգակիցներ եղել են բժիշկներ, որոնց յոթ սերունդները պատմական տվյալների համաձայն՝ 17-րդ դարից սկսած զբաղվել են ավանդական բժշկությամբ։ Նրա մեծ տատը՝ Մարնա Նիլդոտերը, ինչպես նաև նրա տատը՝ Էլնա Հանսոնը, կիրառել են բուժման ավանդական միջոցներ։ Նրա մայրը և տատը Մալմյոյում զբաղվել են բժշկությամբ։ Նրա տատը ամբողջ Սկանդինավիայում հայտնի է եղել որպես Լունդակվիննան («Լունդա կին»), սակայն աշխատել է որպես վարսավիր, որպեսզի չմեղադրվի շառլատանության մեջ, ինչպես իր աղջիկը՝ Հեդդայի մայրը։
Երբ 1870 թվականին շվեդական համալսարաններ են բացվում կանանց համար, նրա մայրը և տատը որոշում են, որ նա համալսարանում պետք է սովորի բժշկություն և ստանա պաշտոնական թույտվություն, որպեսզի խուսափի շառլատանության մեջ մեղադրվելուց։ Այդ ժամանակ նրա ընտանիքի անդամներին հաճախ էր հետապնդում այդ խնդիրը։ Հեդդա Անդերսոնը սովորել է Մարիա Ստենկուլայի դպրոցում։ 1880 թվականին ընդունվել է Լունդի համալսարան։
Շատ հաճախ Հեդդային համարում են շվեդական համալսարանների առաջին ուսանողուհի։ Սակայն պետք է հիշել, որ նրանից որոշ ժամանակ առաջ, համալսարանում սովորել է Հիլդեգարդ Բյորկը[7]։ Մինչև 1882 թվական Հեդդան եղել է Լունդի համալսարանի միակ ուսանողուհին։ 1887 թվականին նա ստացել է բակալավրի դիպլոմ, 1892 թվականին՝ մասնավոր բժշկական պրակտիկայով զբաղվելու թույլտվություն։
1892-1893 թվականներին նա բժիշկ է աշխատել Ռոննեբյուում, 1893-1895 թվականներին՝ Մալմյոյում, 1895-1925 թվականներին՝ Ստոկհոլմում։ Դրանից հետո բնակվել է Լունդում[8]։ Բացի այդ, 1892 և 1895 թվականներին սովորել է Կոպենհագենում, 1893 թվականին՝ Լայպցիգում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Hedda Albertina Andersson
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Malmö Caroli kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/MSA/00553/C I/11 (1861-1870), bildid: C0067629_00024, sida 16
- ↑ 4,0 4,1 4,2 Swedish Census 1890 (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ 5,0 5,1 Hedda Albertina, f. 1861 i Malmö Malmöhus län, Medicine kandidat (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ «Hedda Andersson (1861-1950) - Skånes första kvinnliga student och Sveriges andra kvinnliga läkare | Medicinska fakulteten, Lunds universitet». web.archive.org. 2015 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
- ↑ Fredrik Tersmeden: «Den bortglömda studentskan — 140 år sedan Hildegard Björck beträdde den akademiska banan» (Lund 2013)
- ↑ Albin Hildebrand. «13 (Svenskt porträttgalleri / XIII. Läkarekåren (biografier af A. Levertin))» (շվեդերեն). runeberg.org. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.