Կառնուտի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կառնուտ (այլ կիրառումներ)
Կառնուտի ջրամբար

'
Տեղագրություն Հայաստան Հայաստան
Ավազանի մակերեսը 215 հա կմ²
Ընդհանուր ծավալը 22,6 միլիոն մ³ (օգտակարը)
21, 8 միլիոն մ³
Միջին խորությունը 1704 մ

Կառնուտի ջրամբար, գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Կառնուտ գյուղի մոտ, Հովիտ գյուղից 1 կմ արևմուտք, Կառնուտի հեղեղատարի վրա` Գյումրի քաղաքից մոտ 8 կմ դեպի արևելք[1][2]։ Կառուցվել է 1968-1975 թվականներին։ Պատվարը հողային է, ունի 34, 6 մ բարձրություն, 713 մ երկարություն, ընդհանուր ծավալը՝ 22,6 միլիոն մ³, օգտակարը՝ 21, 8 միլիոն մ³, մակերեսը՝ 215 հա։ Կառուցված է համասեռ հողային լիցքով, որն ունի 34,6 մ բարձրություն և 660 մ երկարություն։ Շահագործման է հանձնվել 1973 թվականին։

Կառուցվել է ոռոգում իրականացնելու նպատակներով` Խորհրդային Միության տարիներին` հիմնականում հանդես գալով որպես Շիրակի ՄՈՋ համակարգի լցնովի (առանց ներհոսող գետի) ջրամբար։ Սնվում է Ախուրյան գետից ստացված ջրերով։ Ջրամբարը սեփական ջրհավաքից, ինչպես նաև Ջաջուռ գետից ստանում է խիստ փոքր ծավալի ջուր։

Հիմնականում սնվում է Շիրակի ջրանցքից և Կառնուտի հեղեղատարից։ Ձմռանը սառցակալում է։ Այգաբացի ջրանցքի, Շիրակի ջրանցքի 26-րդ բաժանարարի և Արթիկի ջրհան կայանի միջոցով ոռոգվում է Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների մոտ 7000 հա հողատարածություն։Պատվերի վիճակը շատ սոսկալի է ունի վերանորոգման կարիք։Ելքի փականից կա ահավոր կորուստներ բայց....

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 65 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 959 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 273