Jump to content

Կառլ III (Մոնակոյի միապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլ III
Մոնակոյի միապետ
Իշխանություն20 հունիս 1856 – 10 սեպտեմբեր 1889
Լրիվ անունCharles Honoré Grimaldi
Ծնվել է՝8 Դեկտեմբեր 1818
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել է՝10 Սեպտեմբեր 1889 (70 տարեկանում)
Վախճանի վայրՄարշե, Ֆրանսիա
Թաղվել է՝Սուրբ Նիկոլասի մայր տաճար, Մոնակո
Երկիր Ֆրանսիա և  Մոնակո
ՆախորդՖլորեստան I
ՀաջորդողԱլբերտ I
Թագավորական ՏունԳրիմալդիներ
ՏոհմԳրիմալդիներ
ՀայրՖլորեստան I
ՄայրՄարիա Կառոլինա
ԵրեխաներԱլբեր I
Հավատքկաթոլիկություն
Պարգևներ
Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ և Քրիստոսի գերագույն շքանշան

Կառլ III (8 դեկտեմբեր 1818 – 10 սեպտեմբեր 1889), Մոնակոյի միապետ և Վալենտինույի կոմս։ Ծնվել է Փարիզում և եղել է միապետ Ֆլորեստան I-ի և Մարիա Կառոլինայի միակ որդին։ Նա նաև հայտնի Մոնտե Կառլո խաղատան հիմնադիրն է[1][2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառլ III-ի թագավորական միացագիրը

Կառլ III-ը ամուսնացել է 1846 թվականի սեպտեմբերի 28-ին Բրյուսելում` Անտոինետտե դե Մերոդի հետ։ Նրան հաջորդեց իր որդի Ալբերտ I-ը։ 1861 թվականի Փետրվարի 2-ին Կառլ III-ը և Նապոլեոն Բոնապարտը գալիս են համաձայնության, ըստ որի Մոնակոն քաղաքներ Մենտոնը և Ռոկբրյուն-կապ-Մարտեն, որոնք կազմում էին Մոնակոյի տարածքի 80 տոկոսը, հանձնում է Ֆրանսիային, որի դիմաց Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է Մոնակոյի անկախությունը և վճարում է 4 միլիոն ֆրանկ։

1865 թվականին Մոնակոյի և Ֆրանսիայի միջև անցկացնվում է պետական սահման և հաստատվում է մաքսային միություն։

Կառլ III-ը ծավալում էր ակտիվ դիվանագիտական գործունեություն։ Օրինակ` 1864 թվականին նա կնքեց բարեկամության պայմանագիր Թունիսի Բեյ Մուհամեդ III-ի հետ։ Պայմանագրի արդյունքում լուծվեցին երկու երկրների առևտրի և ծովային փոխադրումների խնդիրները։

Կառլ III-ի օրոք բացվեցին երկաթուղային կայարաններ Մոնտե Կառլոյում և Մոնակոյում։ Սկսեցին գործել փոստը և տելեգրամը։

Կառլը III-ը 182-րդ մարդն է, ով ստացել է առաջին կարգի Թրի և Աշտարակի պատվանշանը[3]։

Մոնտե Կառլոն անվանված է Կառլը III-ի պատվին։ Իտալերեն այս տարածքի անվանումը կլինի Mount Charles:

2016 թվականի հունիսի 1-ին 50 հազար հատ 2 եվրոանոց մետաղադրամներ թողարկվեցին Մոնակոյի կառավարության կողմից՝ Մոնտե Կառլոյի ստեղծման 150-րդ տարելիցի պատվին[4]։

Կառլը III-ի անունով կա դպրոց Մոնակոյում[5]։

Կառլ III-ը իր միջին տարիքից վատ էր տեսնում, իսկ կյանքի վերջին տարիներին ընդհանրապես կորցրեց տեսողությունը։ Մահացել է Մարշեի դղյակում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Все монархии мира». www.allmonarchs.net. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  2. «Charles III: Golden Pages in the History of Monaco». HelloMonaco (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 5. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  3. «Order of the Tower and Sword, Valour, Loyalty and Merit | Phaleristics Academy of Portugal». www.faleristica.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  4. Androulakis, Ioannis. «Monaco 2 euros 2016 - Founding of Monte Carlo by Charles III». Fleur-de-coin.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  5. «Accueil». www.college-charles3.mc (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
  6. «Le château de Marchais - Noblesse & Royautés». Noblesse & Royautés (ֆրանսերեն). 2014 թ․ փետրվարի 25. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ III (Մոնակոյի միապետ)» հոդվածին։