Jump to content

Ձիավարուհին (Բրյուլովի նկար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձիավարուհին
տեսակգեղանկար
նկարիչԿառլ Բրյուլով
տարի1832
բարձրություն291,5 սանտիմետր
լայնություն206 սանտիմետր
ժանրձիավոր դիմանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ
 Horsewoman (Brullov) Վիքիպահեստում

«Ձիավարուհին», Կառլ Բրյուլովի 1832 թվականի նկարը։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը ստեղծվել է 1832 թվականին, կոմսուհի Յուլիա Պավլովնա Սամոյլովայի խնդրանքով։ Կտավում, որտեղ պատկերված է շան վզկապը նկարիչը գրել է «Սամոլյովա» ազգանունը։ 1832թ․-ին կտավը ցուցադրվել է Միլանի «Բրերա» պատկերասրահում։ Դեռևս այն ժամանակ արձագանքները շատ մեծ եղան, որոնք համախմբեց և թարգմանեց Բրյուլովի հավատարիմ աշակերտներից մեկը՝ Միխայիլ Ժելեզնովը։ Կտավը կոմսուհու հավաքածուից էր, ում մահից առաջ՝ 1872 թվականին, վաճառքի հանվեց։ 1896 թվականին «Ձիավարուհին» երևան եկավ Տրետյակովյան պատկերասրահում։ Սկզբում ենթադրվում էր, որ նկարում պատկերված է հենց կոմսուհին, բայց արվեստագետները ապացուցեցին, որ դա այդպես չէ, համեմատելով կտավը Բրյուլովի ավելի վաղ շրջանի ստեղծագործությունների հետ։ Կտավի վրա պատկերված են կոմսուհի Սամոյլովայի երկու դաստիարակները՝ Ջովաննինա և Ամացիլիա Պաչինիները։ Ամացիլիա Պաչինին եղել է իտալացի կոմպոզիտոր Ջովաննի Պաչինիի աղջիկը, որը Յու․Սամոյլովայի ընկերն էր։ Ջովանինայի մասին քիչ են տեղեկությունները։ Կան վարկածներ, որ նրա իրական անունը Ջովաննինե Կարմինե Բերտոլյոտտի է, և նա համարվում է Կլեմենտին Պերրիի դուստրը։ Կոմսուհու երկրորդ ամուսնու քույրը։ Նկարիչը իր աշխատանքը անվանել է «Ջովաննին ձիու վրա»։

Իտալիայում կա այս նկարի փորագրված տարբերակը, որը համարվում է հայտնի երգչուհի Մալիբրանի դիմանկարը, որը Պոլինա Վիարդոյի քույրն էր։

Նկարում պատկերված է զբոսանքի տեսարանը։ Կոմսուհու դաստիարակը ձիավարելով մոտենում է տանը, որը պատկանում է խորթ մորը։ «Ձիավարուհին» կտավը դինամիկ ստեղծագործություն է, որտեղ ձիավարուհին ոգևորված է իր ձիավարությամբ, ձին՝ կանգնած ետին ոտքերի վրա, խրխնջում է, շունը հաչում է՝ պտտվելով ձիու ոտքերի տակ, իսկ վարդագույն զգեստով և կանաչ կոշիկներով փոքրիկ Ամացիլիան վազում է դիմավորելու ընկերուհուն՝ միաժամանակ հիացած նայելով նրան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Бочаров И., Глушакова Ю. Миланские адреса // Итальянская Пушкиниана / Рецензент В. В. Кунин. — М.: Современник, 1991.