Կառլեն Ադամյան (ճարտարագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Կառլեն Ադամյան (այլ կիրառումներ)
Կառլեն Ադամյան
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Կառլեն Նիկոլայի Ադամյան
Ծնվել է նոյեմբերի 12, 1934 (84 տարեկան)
Ծննդավայր Ներքին Հոռաթաղ, ԼՂՀ
Ազգություն հայ
Գործունեություն Ճարտարագետ
Պորտալ Portal.svg Տեխնոլոգիա

Կառլեն Նիկոլայի Ադամյան (1934, նոյեմբերի 12, Ներքին Հոռաթաղ, ԼՂՀ), հայ ճարտարագետ, էներգետիկ-մեխանիկոս։ Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1997)։ ՀՃԱ ակադեմիկոս (1997

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին ավարտել է Մոսկվայի տեքստիլ ինստիտուտը։ 1965-1969 թվականներին եղել է Երևանի մահուդի և բրդյա նուրբ գործվաքների գործարանի տնօրեն, 1969-1974 թվականներին՝ ՀԽՍՀ թեթև արդյունաբերության բյուրոյի տնօրեն, 1974 թվականից՝ փոխնախարար։ 1979-2000 թվականներին եղել է ԽՍՀՄ Պետստանդարտների կոմիտեի հայկական վարչության պետի տեղակալը, 2000-2004 թվականներին՝ «Արցախ» համալսարանի ռեկտոր, ապա՝ պրոռեկտոր, 1998 թվականին՝ ՌԴ որակի հիմնախնդիրների ակադեմիայի անդամ, 1999 թվականին՝ ՌԴ չափագիտության ակադեմիայի անդամ։

Աշխատանքները վերաբերում են չափագիտության, քվազիմետրային և ստանդարտացման խնդիրներին։ Հեղինակ է ուսումնական մեթոդների և ձեռնարկների[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԼՂՀ Եղիշեի անվան մրցանակ, 2002

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չափագիտական ապահովման կառավարումը, Ե., 2002:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007