Կապույտ սենյակ (նկար, Պիկասո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կապույտ սենյակ (Պիկասո)ից)


Կապույտ սենյակ
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1901
ժանրկենցաղային ժանր
գտնվում էՖիլիպսի ժողովածու[1]
հավաքածուՖիլիպսի ժողովածու[2]
սեփականատերՎիլհելմ Ուդե[3], Étienne Bignou?, Alfred Gold?, Alex Reid?, Lefevre Gallery?, Wildenstein & Company?, Marjorie Phillips? և Ֆիլիպսի ժողովածու
հիմնական թեմալվացում
կայք
Ծանոթագրություններ

«Կապույտ սենյակ» (իսպ.՝ La Habitación Azul), իսպանացի և ֆրանսիացի նկարիչ Պաբլո Պիկասոյի նկարը՝ ստեղծված 1901 թվականին։ Յուղաներկով նկարված կտավ է։ Չափսը կազմում է 50,5 х 61,5 սմ է։ Այժմ գտնվում է ժամանակակից արվեստի թանգարանում՝ «The Phillips Collection»-ում՝ Վաշինգտոնում[4]։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կապույտ սենյակը» ստեղծվել է Փարիզյան ցուցահանդեսից հետո, որը տեղի էր ունեցել Ամբրուազ Վոլարի պատկերասրահում։ Նկարը «կապույտ շրջանի» ամենավաղ գործերից մեկն է։ Այս նկարում տեսանելի է նաև Էդգար Դեգայի և Անրի դը Տուլուզ-Լոտրեկի ազդեցությունը։ Կտավի կոլորիտը կապտաերկնագույն երանգն է։ Պայծառ, ծաղկազարդ ծածկոցները, գորգը, ծաղկեփունջը՝ դրված սեղանին, ընգծում են նկարի սառը տոնայնությունը։ Պատին կախված է վերջերս մահացած Տուլուզ-Լոտրեկի «Մեյ Միլթոն» պաստառը՝ որպես հարգանքի տուրք նկարչի հիշատակին։ Պիկասոն նկարը նկարել է սենյակում, որը առաջ նա կիսել էր իր ընկերոջ՝ Կառլոս Կասագեմասի հետ, ով ինքնասպան էր եղել։ Կտավում նկարիչը պատկերել է մերկ Ժերմենին, ով լոգանք էր ընդունում, այն Ժերմենին, ով դարձել էր Պիկասոյի ընկերոջ մահվան մեղավորը։ Ընկերոջ մահը՝ դժբախտ սիրուց, Պիկասոն տխրությամբ և սոցիալական մեկուսացմամբ է տարել։ Նկարիչը հավատում էր, որ նկարելով այս նկարը, կարող է հեռու մնալ իրադարձություններից։ Նա տեսնում էր պատճառահետևանքային կապ իր նկարի և իր կյանքում տեղի ունեցածի միջև։ Կասագեմասի ինքնասպանության հետ Պաբլո Պիկասոյի ստեղծագործության մեջ սկսվում է «կապույտ շրջանը», որտեղ որպես կերպար հաճախ ընտրվում էր մահացած ընկերը[5]։

«Կապույտ սենյակը» Պիկասոյի առաջին նկարն էր, որը 1927 թվականին ձեռք էր բերել ամերկացի կոլեկցիոներ և քննադատ Դ. Ֆիլիպսը՝ գնահատելով նկարչի վաղ աշխատանքը՝ իր գույնի և էմոցիոնալ ռեզոնանսի համար[4]։ 2014 թվականին մոլեկուլյար, ռենտգեն և հիպերպետրալ անալիզների արդյունքում ներկի շերտի տակ հայտնաբերվել է ևս մեկ ստեղծագործություն՝ մորուքով և թիթեռով փողկապով տղամարդու դիմանկար[6]։ Շատ հաճախ Պիկասոն հին նկարները վերարտադրում էր այլ ստեղծագործությունների մեջ, քանի որ նա գումար չուներ նոր կտավների համար։ Այս ձևով, հնարավոր է, որ ապագա գեղանկարչության շատ գլուխգործոցներ կորցրել է աշխարհը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.phillipscollection.org/collection/browse-the-collection?id=1554
  2. https://www.phillipscollection.org/collection/blue-room
  3. Phillips D., Scott D. The Eye of Duncan PhillipsThe Phillips Collection, Yale University, 1999.
  4. 4,0 4,1 «HISTORY AND CONTEXT». Phillipscollection. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  5. «Los secretos de "La Habitación Azul" de Picasso». GALERIAS DE ARTE BARCELONA. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «Hidden painting found under Picasso's The Blue Room». BBC. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.