Կապիլիա դել Սաուսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կապիլիա դել Սաուսե
ԵրկիրՈւրուգվայ Ուրուգվայ
ԲԾՄ134 մետր
Բնակչություն835 մարդ (2011)
Ժամային գոտիUTC−3
Փոստային դասիչ94008
Կապիլիա դել Սաուսե (Ուրուգվայ)##
Կապիլիա դել Սաուսե (Ուրուգվայ)

Կապիլիա դել Սաուսե (իսպ.՝ Capilla del Sauce), փոքր քաղաք Ուրուգվայի կենտրոնական մասում՝ Ֆլորիդա դեպարտամենտի հյուսիսում։ Մոտակա համեմատաբար խոշոր բնակավայրից՝ Սարանդի դել Յի քաղաքից գտնվում է 18 կիլոմետր հեռավորության վրա (դեպի հարավ ուղղությամբ)։ Բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից 126 մետր է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը 1924 թվականի մայիսի 26-ին ստացել է Pueblo-ի (գյուղի) կարգավիճակ[2]։ 1956 թվականի հուլիսի 5-ին բնակավայրի կարգավիճակը բարձրացվել է, հասցվել Villa-ի (փոքր քաղաքի) աստիճանի[2][3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մարդահամարի տվյալներով Կապիլիա դել Սաուսեում ապրում էր 835 մարդ[2][4].

Տարին Բնակչությունը
1963 604
1975 777
1985 670
1996 775
2004 877
2011 835

Աղբյուրը՝ Instituto Nacional de Estadística de Uruguay[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Capilla del Sauce, Uruguay Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 16-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Toponimia y categorización jurídica oficial de las localidades urbanas de Uruguay (1963–2004)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.
  3. «LEY N° 12.298» (իսպաներեն). República Oriental del Uruguay, Poder Legislativo. 1956. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 2-ին.
  4. «Censos 2011 Florida». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]