Կաշպո
Կաշպո (ֆր.՝ cache-pot, բառացիորեն՝ «թաքցրու-ծաղկամանը»), դեկորատիվ անոթ, որի ներքևի մասում չկան անցքեր, և նրա մեջ տեղադրվում է բույսով ծաղկաման։ Այն նախատեսված է լինել ավելի գրավիչ, քան տերակոտայից (կամ այսօր՝ պլաստմասսայից) պատրսատված ծաղկամանը, որտեղ աճում է բույսը, և միաժամանակ պաշտպանել կահույքի մակերեսը ջրի ազդեցությունից[1]։
Մեկ այլ ֆրանսերեն տերմին է «jardinière»-ը. տարբերությունն այն է, որ այն սովորաբար ավելի մեծ է և կարող է դրվել հատակին՝ լինի դա ներսում կամ դրսում։ Դրանք հաճախ ուղղանկյունաձև են, մինչդեռ կաշպոն հիմնականում կլոր է։ Կաշպոն նախատեսված է տեղադրվելու սեղանի, բուխարու դարակի կամ դարակաշարի վրա[2]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կաշպո» բառը ծագում է ֆրանսերեն «cacher» բայից, որը նշանակում է «թաքցնել»[3]։ Կաշպոները նման են ծաղկամանների և նախատեսված են գեղագիտական տեսք հաղորդելու համար՝ թաքցնելու այն ծաղկամանը, որի մեջ աճում է բույսը[4]։
Տեսակները և օգտագործման առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Սենյակների համար նախատեսված կաշպոները հիմնականում պատրաստում են պլաստմասսայից, փայտից, մետաղից, որթատունկից կամ կերամիկայից՝ տերակոտայից, մայոլիկայից։ Կաշպոները կարող են պատրաստվել նաև կիսածակոտկեն նյութերից, ինչպիսիք են կավը կամ ցեմենտը, և դրանց «անավարտ» տեսքը հարմար է ռուստիկ, արդյունաբերական և այլ ոչ ավանդական ինտերիերի դիզայնի ոճերին։ Այսպիսի դեպքերում ծաղկամանի մակերեսը հաճախ պատում են բծերով կամ հատուկ մշակմամբ, որպեսզի այն ստանա ավելի հնաոճ ու մաշված տեսք։ Դրսի կամ ցուրտ սենյակների համար օգտագործում են ցրտադիմացկուն նյութեր՝ հախճապակի կամ հրակավ։
Կաշպոյին բնորոշ չեն սովորական ծաղկամանների դրենաժային անցքերը, այդ պատճառով բույսերը չեն տնկում անմիջապես կաշպոյի մեջ՝ օգտագործելով այն միայն դեկորատիվ նպատակներով։ Որոշ կաշպոների հարդարանքը գեղեցկությամբ չի զիջում սկահակներին։ Եթե բույսը տնկվում է անմիջապես կաշպոյի մեջ, անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել դրենաժի ճիշտ կազմակերպմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Локшина С. М. Краткий словарь иностранных слов. — издание 10-е, стереотипное. — М.: Русский язык, 1988. — 632 с. — ISBN 5200003113