Կանեփի թանգարան (Բեռլին)
Կանեփի թանգարան գերմ.՝ Hanf Мuseum | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Բեռլին |
Վայր | Բեռլին |
Հասցե | Mühlendamm 5, 10178 Berlin-Mitte10178 |
Հիմնադրվել է | 1994 |
Կայք | hanfmuseum.de |
![]() | |
![]() |
Կանեփի թանգարան (գերմ.՝ Hanf Мuseum), թանգարան Բեռլինում՝ նվիրված կանեփ բույսին և այն ամենին, ինչ կապված է նրա հետ։ Գերմանիայի միակ թանգարանն[1] ու իր տեսակի մեջ աշխարհում քչերից մեկն է։
Ծագման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեռլինում կանեփի թանգարան ստեղծելու նախաձեռնությունը պատկանում է կանեփի որպես օգտակար բույս խթանման գերմանական ընկերությանը (գերմ.՝ H.A.N.F. e.V.), իսկ դրա նախատիպը Ամստերդամի[2] հաշիշի, մարիխուանայի և կանեփի թանգարանն[en] էր՝ աշխարհի նման թանգարաններից թերևս ամենահայտնի և ամենաշատ այցելուներ ունեցողը[3]։ Այն բանից հետո, երբ Բեռլինում կանեփի մասին պիլոտային ցուցահանդեսը դրական արձագանք ստացավ, որոշվեց կազմակերպել մշտական ցուցահանդես, որը բացվեց քաղաքի պատմական կենտրոնում՝ Նիկոլաիվիերտելում, 1994 թվականի դեկտեմբերի 6-ին[2]։ Արդեն յոթ տարի անց թանգարանի այցելուների թիվը հատեց 100 հազարի սահմանը[2]։
Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանի ցուցահանդեսը գտնվում է թանգարանի ութ սենյակներում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 250 մ²[4][5] և հիմնականում նվիրված է[6].
- կանեփ բույսի կենսաբանական ասպեկտներին,
- կանեփի մանրաթելերի և կանեփի յուղի վերամշակմանը և օգտագործմանը,
- կանեփի բժշկական օգտագործմանը,
- կանեփի դերին արվեստի և կրոնի մեջ,
- կանեփի թմրամիջոցային ազդեցությանը,
- կանեփի աճեցման և օգտագործման իրավական կարգավիճակը։
Բացի մշտական ցուցադրությունից` թանգարանում կազմակերպվում են նաև հատուկ ցուցահանդեսներ, այդ թվում՝ Թանգարանային գիշերվա շրջանակներում կամ առցանց[7]։ Թանգարանն ունի խանութ և սրճարան, որտեղ կարելի է ձեռք բերել կանեփի հետ կապված տարբեր իրեր։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Hanf Museum Berlin» (գերմաներեն)։ Das offizielle Hauptstadtportal
- ↑ 2,0 2,1 2,2 «Kult, Kultur und Politik - Das Hanf Museum Berlin» (գերմաներեն)։ Deutscher Hanfverband
- ↑ «Zu Besuch im Hanf Museum» (գերմաներեն)։ hanfsamenladen.com
- ↑ «Berlin Hemp Museum» (անգլերեն)։ Kulturprojekte Berlin GmbH
- ↑ «Hanf Museum Berlin (Berlin Hemp Museum)» (անգլերեն)։ Berlin Tourismus & Kongress GmbH
- ↑ «Музей конопли Берлин»։ Hanf Museum Berlin
- ↑ «Sonderausstellungen rund um Cannabis» (գերմաներեն)։ Hanf Museum Berlin