Կանատա Մազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանատա Մազ
Տեսակfictional humanoid? և Աստղային պատերազմների կերպար
ՀեղինակԼոուրենս Քեսդան, Ջեֆրի Ջեյքոբ Աբրամս և Մայքլ Արնդտ
Ներկայացված էԱստղային պատերազմներ. Էպիզոդ VII. Ուժի արթնացում, Աստղային պատերազմներ 8։ Վերջին ջեդային, Star Wars Battlefront II և Lego Star Wars: The Freemaker Adventures?
Սեռիգական
Բնակության վայրՏակոդանա
Հրարած տիեզերքիցStar Wars Legends? և Աստղային պատերազմների տիեզերք
Դերը կատարել ենԼյուպիտա Նյոնգո

Կանատա Մազ, «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկական առասպելի մեջ հնարովի կերպար։ Առաջին անգամ հայտնվել 2015 թվականին «Աստղային պատերազմներ։ Էպիզոդ VII։ Ուժի արթնացում» ֆիլմում։ Նա ստեղծվել է CGI-ի միջոցով։ Մազը նախկին ծովահեն է և մաքսանենգ, ավելի քան 1000 տարի հորինված մոլորակ Տակոդանայի վրա` պալատում, ղեկավարել է միջաստղային փոքրիկ պանդոկը։

Խառնվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկալումը և ստեղծումը

Ուժի արթնացում ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Ջեյ Ջեյ Աբրամսը 2015 թվականի նոյեմբերին պատմել է․ «Ամենասկզբից ես ցանկանում էի Մազին խամաճիկ դարձնել, բայց երբ մենք վերջնականորեն որոշեցինք նրա անելիքը, նա զգաց, որ զավթողականության գործընթացն ավելի արդյունավետ արձագանքներ է ունենում»[1]։ Ի տարբերություն շատ այլ արարածների, նրա մասնակցությամբ դրվագները գործնական հետևանքներ են ունեցել, որի մասին Աբրամսը նշում է․

Maz needed to look and feel and be just like one of those creatures. And given her mobility, and given the role that she played, it became clear that that was one creature where we should use the tool of CG. But the performance was all Lupita. She was there on set, and we did capture sessions afterwards as well.[1]

Աբրամսն ասել է․«Ես մի քանի կոնկրետ միտք ունեի, թե նա ինչպես պետք է աշխատի և ինչ պետք է անի։ Ես խոսում եմ այն ակնոցների մասին, որը նա կրում էր։ Նրա աչքերը իր խառնվածքի մեջ մեծ դեր ունեն, և դուք կտեսնեք, թե նա ինչպես է խաղում»։ Աբրամսը թերթերից մեկին պատմել է իր հարազատ քաղաք Palisadian-Post–ի մասին, և որ Մազի կերպարը ստեղծելու համար օգտվել է Palisades Charter High School դպրոցի անգլերենի ուսուցիչ Ռոուզ Գիլբերտի կերպարից[2]։ Նա ասել է․

We really wanted the story to feel authentic, despite being a wild fantasy. I mentioned Rose in an early story meeting as a sort of timeless, wise figure that I'd actually known in my life … While we experimented with many looks and styles before settling on the character's final design, Rose was always at the center of the inspiration for Maz[2]։

Կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիոնգոյի և Աբրամսի հանդիպման մասին լուրը, որի ժամանակ Աբրամսը Նիոնգոյին առաջարկում է դերը՝ հայտնի է դարձել 2014 թվականի մարտին[3], և նրա ֆիլմի հարցազրույցը առաջին անգամ հայտարարվել է 2014 թվականի ապրիլի 29–ին[4] 2015 թվականի մայիսին ՆԻոնգոն հայտարարվեց որպես ծովահեն Մազ Կանատա կերպարի դերակատար[5]։ Կերպարն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրվել է «Ուժի արթնացում» հեռուստահոլովակում, որը ցուցադրվել է 2015 թվականի նոյեմբերին։ Ավելի ուշ Աբրամսը հաստատում է եթերաշրջանի երկրպագուների այն ենթադրությունը, որ Մազը պատկերված է եղել 2015 թվականի հոկտեմբերին ցուցադրված կինոթատրոնային պաստառի վրա[6]։ 2015 թվականին կերպարը հայտնվում է Դիսնեյ հեռուստաալիքի տեսագրություններից մեկում, որտեղ այլ տեսարան է, երբ Ֆիննը (Ջոն Բոյեգա) հանում է իր լույսե սուրը[7]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մազը մարդանման է, մաշկի վրա նարնջագույն կետիկներ ունի և կրում է մեծ ակնոցներ։ Նախկին ծավահեն է և մաքսանենգ։ Նա աշխատում էպալատի միջաստղային փոքրիկ պանդոկում, որը գտնվում է Տակոդանա մոլորակում[8]։ Աբրամսը պատմում է նրա նախապատմությունը․

Her history is that she was a pirate for a long time. She's lived over a thousand years. She's had this watering hole for about a century, and it's like another bar that you'd find in a corner of the Star Wars universe[9]։

Աբրամսը նաև նշում է , որ «աչքերը նրա խառնվածքի կարևոր բնութագրիչներից է»։ Էնթոնի Բրեզնիկն ասում է, – Մազը իմաստուն, երկարակյաց այլմոլորակային է, որը միացված է գալակտիկայի միստիկ կողմին։ Օտար ծագում ունեցող և այլ մոլորակներից եկած կերպարների մասին Աբրամսն ասել է, որ եթե անգամ Ուժի արթնացումը չպատասխանի այդ հարցերին, ապա Մազի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կլինեն «այլ վայրերում»։ Աբրամսը շեշտը դնելով Նիոնգոյի կերպարի աչքերի վրա, մեկնաբանում է․ «որպես ֆիլմերի դերասան, ձեր աչքերը բավական են հաղորդակցվելու համար։ Այնպես որ, դա հաստատ նվեր էր՝ կախարդանքի միջոց, որը պետք է ծառայեր կերպարի բռնազավթումների ժամանակ»։ Նիոնգոյի մարզիչը դառնում է իր կոլեգան՝ Ուժի արթնացում ֆիլմից, որը կերպարանավորում էր Գերագույն առաջնորդ Սնոուկին, և ավելի վաղ «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում դերակատարել է Գոլլումին։ Նիոնգոն անձամբ ասել է․«ամենամեծ խորհուրդը, որ նա տվել է ինձ՝ դա այն է, որ զարգացնելով կերպարի շարժողական բնույթը, ես նույնպես կզարգանամ, ինչպես ցանկացած մեկ ուրիշը։ Դուք պետք է հասկանաք ով է կերպարը, և ինչն է նրան դարձնում այնպիսին, ինչպիսին որ կա»։

Ոժի արթնացում(2015) Ֆիլմում Հան Սոլոն այցելում է իր հին ընկերոջ Մազի փոքրիկ պանդոկը, խնդրելով նրանից օգնություն, որպեսզի դիմակայի վերադարձող BB-8 դրոյիդին։ Մազը, ով սիրահարված է օդաչու Հանին, հետաքրքրված է նրա ընկերներով՝ դավաճան–օդաչու Ֆինով և աղբահավաք Ռեյով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]