Կանաչ հոսքագիծ
Արտաքին տեսք
Կանաչ հոսքագիծ, կանաչ կերի պլանաչափ արտադրության և դրա արդյունավետ օգտագործման համակարգ՝ կենդանիներին վաղ գարնանից մինչև ուշ աշուն անընդմեջ թարմ կերով ապահովելու համար։
Ստեղծվում է տնտեսության կերային և դաշտային ցանքաշրջանառություններում բազմամյա և միամյա խոտաբույսերի, կերային, բոստանային կուլտուրաների, արմատապտուղների և այլ բույսերի հաջորդական ու արդյունավետ օգտագործման հիման վրա։
Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարբերում են 3 հիմնական տիպ՝
- բնական կանաչ կոնվեյեր, կազմակերպվում է գյուղամերձ և ամառային արոտավայրերում, օգտագործելով նաև բնական խոտհարքների աշնանախոտը (Հայաստանում հնարավոր է կիրառել ալպյան, ենթալպյան, մասամբ՝ լեռնանտառային և լեռնատափաստանային գոտիներում)։
- արհեստական կանաչ կոնվեյեր, ստեղծվում է քաղաքամերձ ինտենսիվ կաթնա-ապրանքային տնտեսություններում ՝ ֆերմայամերձ ցանքաշրջանառությունում (Հայաստանում՝ Արարատյան դաշտում),
- խառը կանաչ կոնվեյեր, գյուղամերձ և ամառային արոտավայրերում՝ կերի պակասը լրացնելով կերային ցանովի կուլտուրաներով։ Կարելի է կիրառել Հայաստանի լեռնային շրջաններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 234)։ |