Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և հիշատակի ազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և հիշատակի ազգային օր

Տեսակազգային տոն
ԱմսաթիվԴեկտեմբերի 6
Հաստատվածդեկտեմբերի 6, 1991
Կայքswc-cfc.gc.ca/dates/vaw-vff/index-eng.html

Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի և հիշատակի ազգային օր (ֆր.՝ Journée Nationale de Commémoration et d'Action Contre la Violence à l'Égard des Femmes),նաև ոչ պաշտոնապես հայտնի է որպես Սպիտակ ժապավենի օր (Jour du Ruban Blanc), ամեն տարի դեկտեմբերի 6-ին Կանադայում նշվում է 1989 թվականի պոլիտեխնիկական դպրոցում տեղի ունեցած զանգվածային սպանության տարելիցը, երբ զինված ուսանող Մարկ Լեպինը սպանել է տասնչորս կանանց և վիրավորել տասը այլ կանանց՝ հանուն «ֆեմինիզմի դեմ պայքարի»[1]։ Հիշատակի օրը Կանադայի խորհրդարանի կողմից սահմանվել է 1991 թվականին։ Օրենսդրությունը ներկայացվել է Համայնքների պալատ՝ որպես օրինագիծ Բրիտանական Կոլումբիայի Նյու Վեսթմինսթեր-Բերնաբիի պատգամավոր Դոն Բլեքի կողմից և ստացել միջկուսակցական աջակցություն։

Դեկտեմբերի 6-ին Կանադայի դրոշները բարձրացվել են բոլոր դաշնային շենքերի վրա, ներառյալ Օտտավայի Խորհրդարանական բլրի խաղաղության աշտարակը։ Կանադացիներին խորհուրդ է տրվում դեկտեմբերի 6-ին մեկ րոպե լռություն պահպանել և կրել սպիտակ ժապավեն (կամ մանուշակագույն ժապավեն) որպես կանանց նկատմամբ բռնությանը վերջ տալու պարտականություն։

1989 թվականի ահաբեկչության զոհերն են՝

  1. Ժենեևա Բերժերոն, 21 տարեկան
  2. Էլեն Կոլգան, 23 տարեկան
  3. Նատալի Կրոտո, 23 տարեկան
  4. Բարբարա Դենյո, 22 տարեկան
  5. Անն-Մարի Էդվար, 21 տարեկան
  6. Մոդ Ավերնիկ, 29 տարեկան
  7. Մարիզ Լագաներ, 25 տարեկան
  8. Մարիզ Լեկլեր, 23 տարեկան
  9. Անն-Մարի Լեմե, 22 տարեկան,
  10. Սոնիա Պելետե, 28 տարեկան,
  11. Միշել Ռիշար, 21 տարեկան,
  12. Աննի Սան-Արնո, 23 տարեկան
  13. Աննի Տյուրկոթ, 20 տարեկան,
  14. Բարբարա Կլյուչնիկ-Վիդաևիչ, 31 տարեկան։ Սպասարկող անձնակազմ[2]

Ի պատասխան այս իրադարձության, շատ կանադացիներ ստեղծել են հուշահամալիրներ ողջ երկրում, որպեսզի մարդիկ ավելին իմանան միջադեպի մասին։ Սա արվել է հասարակությանը իրազեկելու համար, թե որքան հաճախ է տեղի ունենում բռնություն կանանց նկատմամբ և որ պետք է արժևորել սպանված կանանց կյանքը։ Ֆեմինիզմի պաշտպաները ու ակտիվիստները, որոնք փորձում են դադարեցնել բռնությունը կանանց նկատմամբ, մտահոգություն են հայտնել կոտորածի առնչությամբ, որն օգտագործվում է բացառապես կանանց նկատմամբ բռնությունը ներկայացնելու համար[3]։

Օրը նպատակ ունի ուսումնասիրել կանանց և տղամարդկանց իշխանության դինամիկան։ Լուրերում խոսվել է այն մասին, որ մարդասպանը կարող էր հոգեկան խանգարումներ ունենալ։ Դա, ըստ էության, հերքվել է ֆեմինիստական վերլուծությունների կողմից, որոնցում ասվում է, որ մարդասպանը որոշել է նման արարքի դիմել, որպեսզի հայտարարի իր հակաֆեմինիստական համոզմունքների մասին[4]։ Կանանց նկատմամբ բռնության յուրաքանչյուր գործողություն տեղի է ունենում այն պատճառով, որ կանայք համարվում են ավելի քիչ մարդկային, քան տղամարդիկ։ Ահա թե ինչու Հիշատակի և Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի ազգային օրը նշանակում է ավելին, քան մեկ ահաբեկչություն։ Այն ստեղծվել է իրազեկվածություն ստեղծելու և սոցիալական վերաբերմունքը փոխելու համար՝ պայքարելու այն բռնության դեմ, որն ամբողջ աշխարհում տեղի է ունենում կանանց կողմից տղամարդկանց ձեռքով։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ամբողջ աշխարհում կանանց 35% - ը ֆիզիկական և (կամ) սեռական բռնության է ենթարկվել ինտիմ զուգընկերոջ կողմից կամ սեռական բռնության է ենթարկվել արտաքին զուգընկերոջ կողմից[5]։ Այս օրը խորհրդանշում է փոփոխություն և ուժի դինամիկայի գիտակցում, որն առկա է տղամարդկանց և կանանց միջև ամբողջ աշխարհում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Teresa K. Sourour. «Report of Coroner's Investigation» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 13-ին.
  2. Montreal mass shooting 6 December 1989 Արխիվացված 23 Նոյեմբեր 2010 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)
  3. Rosenberg, Sharon (1998). «Reflections on Demoralizing December 6». ProQuest (անգլերեն).
  4. Blais, Melissa (Autumn 2009). «Masculinism and the Massacre at the École Polytechnique de Montréal». Rain and Thunder (անգլերեն).
  5. «Domestic (Intimate Partner) Violence Fast Facts». CNN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]