Jump to content

Կանանց իրավունքների Գրուբերի մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանանց իրավունքների Գրուբեր մրցանակ
պարգև Խմբագրել Wikidata
Մասն էGruber Prizes Խմբագրել Wikidata
Ստեղծում2003 Խմբագրել Wikidata
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
ՊարգևատրողGruber Foundation Խմբագրել Wikidata
Ավարտված2011 Խմբագրել Wikidata

Կանանց իրավունքների Գրուբերի մրցանակ (անգլ.՝ Gruber Prize for Women's Rights), ամերիկյան «Փիթեր և Պատրիսիա Գրուբեր հիմնադրամ» (անգլ.՝ Peter and Patricia Gruber Foundation) ոչ առևտրային կազմակերպության կողմից շնորհված 500.000 ԱՄՆ դոլար արժողությամբ հինգ միջազգային մրցանակներից մեկն էր, հիմնադրվել է 2003 թվականին։ Մրցանակը շնորհվել է այն անհատներին և խմբերին, որոնք զգալի ներդրում են ունեցել տարբեր ոլորտներում կանանց և աղջիկների իրավունքների առաջխաղացման, գենդերային հավասարության մասին հանրային իրազեկվածության բարձրացման գործում` հաճախ վտանգելով անձնական կամ մասնագիտական ռիսկերը՝ հանուն արդար աշխարհի։ Կանանց իրավունքների միջազգային փորձագետներից կազմված խումբը մրցանակակիրներին ընտրել է տարբեր անվանակարգերում։ Հիմնադրամը բարձր է գնահատել և խրախուսել կրթական գերազանցությանը, սոցիալական արդարությանն ուղղված այն բոլոր քայլերն ու գիտական ​​նվաճումները, որոնք միտված են բարելավել մարդկանց կենսապայմանները, ապրելակերպը։

2011 թվականին Կանանց իրավունքների համար մրցանակը դադարեցվեց[1]։

Մրցանակակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվական

2004 թվական

  • Սաքենա Յակուբի, Աֆղանստանի կրթության ինստիտուտի հիմնադիր։
  • Աֆղանստանի կրթության ինստիտուտ (Afghan Institute of Learning):

2005 թվական

2006 թվական

  • Սեսիլիա Մեդինա Կիրոգա, դատավոր (Չիլի), ներկայումս ծառայում է Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանում (Cecilia Medina Quiroga, Inter-American Court of Human Rights):

2007 թվական

  • Փինար Իլքկարաջան (Ստամբուլ, Թուրքիա ) և իր աջակցությամբ ստեղծված երկու կազմակերպություններ․
  • «Women for Women's Human Rights – New Ways» (WWHR)» (Կանայք Հանուն Կանանց Մարդու Իրավունքների – Նոր Ուղիներ), համահիմնադիր՝՝Փինար Իլքկարաջան։
  • «Մուսուլմանական հասարակություններում սեռական և մարմնական իրավունքների կոալիցիա» (CSBR), համահիմնադիր՝ Փինար Իլքկարաջան։

2008 թվական

  • Յանար Մուհամեդ (Yanar Mohammed), Իրաքում «Կանանց ազատություն» կազմակերպության (Organization of Women's Freedom) համահիմնադիր, Իրաքում կանանց իրավունքների ակտիվացման առանցքային դեմքը։
  • Սապանա Պրադհան Մալա, Նեպալում կանանց վերարտադրողական և սեփականության հիմնարար իրավունքների պաշտպան, իրավական բարեփոխումների առաջնորդ ,Կանանց իրավունքի և զարգացման ֆորումի (Forum for Women, Law & Development) նախագահ։
  • Նադերա Շալհուբ-Գևորգյան (Nadera Shalhoub-Kevorkian), թերապևտ, առաջատար ֆեմինիստ գիտնական և ակտիվիստուհի. մեծ աշխատանք է տարել պաղեստինցի կանանց նկատմամբ ընտանեկան ( հատկապես պատվի հողի վրա կատարած) բռնությունների կանխարգելման ուղղությամբ։ Ապրելով Իսրայելում` Հորդանան գետի Արևմտյան ափում և Գազայում, վերապատրաստել է կին ակտիվիստների։ Բացել է արագ արձագանքման թեժ գիծ` բռնության ենթարկված կանանց համար։

2009 թվական

  • Լեյմա Գբովի (Leymah Gbowee) լիբերիացի ակտիվիստուհի-խաղարարար, 2011 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, «Աֆրիկայում կանանց խաղաղության և անվտանգության ցանցի» (Women //Peace and Security Network – Africa) գործադիր տնօրեն։ Նա մեծ ջանք է ներդրել Լիբերիայում քաղաքացիական պատերազմի ավարտի, ապառազմականացման, խաղաղության հաստատման, անվտանգության բանակցություններում կանանց ներգրավելու գործում։
  • «Կանանց իրավական կենտրոն» (WLC) Հարավային Աֆրիկայում։ Շահույթ չհետապնդող կառույց` իրավունքի կենտրոն, որի նպատակը կանանց (հատկապես` սևամորթ) հավասարություն հաստատելն էր։

2010 թվական

  • Վերարտադրողական իրավունքների կենտրոնը (Center for Reproductive Rights), գլոբալ իրավապաշտպան կազմակերպություն, կենտրոնակայանը ` Նյու Յորքում։
  • «CLADEM»՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի կանանց իրավունքների պաշտպանության կոմիտե, կանանց կազմակերպությունների և ակտիվիստների միջազգային ՀԿ ցանց։

Երկու կազմակերպություններն էլ ընդլայնում և պաշտպանում են կանանց իրավունքները դատական ​​գործընթացների, օրենքի բարեփոխումների և կրթության միջոցով՝ նպաստելով կանանց սեռական և վերարտադրողական իրավունքների իրացմանը։


2011 թվական

  • «AVEGA Agahozo», կազմակերպություն, հիմնադրվել է 1994 թվականի Ռուանդայի ցեղասպանությունը վերապրածների կողմից։ Կազմակերպությունը ձգտում է բարելավել վերապրածների, հիմնականում այրիների կյանքը՝ ապահովելով առողջապահական հասանելիություն, բնակարանային հնարավորություններ, կրթություն, մասնագիտական վերապատրաստումներ և տարբեր շահերի պաշտպանություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Yale and Patricia and Peter Gruber Announce Establishment of the Gruber Foundation at Yale». Yale University. 2011 թ․ մայիսի 16.
  2. Frank Kanyesigye (2013 թ․ մարտի 2). «Rwanda: First Lady Pays Tribute to Profemme». The New Times.
  3. Շանը նահանգ է Մյանմայի հանրապետությունում։ Շաները թվով երկրորդ ազգն են երկրում, նրանք կազմում են բնակչության 9%-ը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]