Կայանզա
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Կայանզա | ||
| կիռունդի` Kayanza | ||
| Երկիր | ||
| Համայնք | Butanyerera?[1] | |
| ԲԾՄ | 1918 մետր | |
| Բնակչություն | 21 767 մարդ (2008) | |
| Ժամային գոտի | UTC+2 | |
|
| ||
Կայանզա (կիռունդի` Kayanza), քաղաք Բուրունդիի հյուսիսում, համանուն նահանգի վարչական կենտրոնը։ Ընկած է նահանգի հյուսիսային մասում՝ ծովի մակարդակից 1957 մետր բարձրության վրա[2], երկրի խոշորագույն բնակավայր և նախկին մայրաքաղաք Բուժումբուրայից մոտավորապես 53 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, Ռուանդայի հետ պետական սահմանից շուրջ 15 կիլոմետր հեռավորության վրա։ Համարվում է Բուրունդիի առավել խիտ բնակեցված վայրերից մեկը:
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1991 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով Կայանզայի բնակչության թվաքանակը եղել է 6 881[3]:
Բնակչության թվաքանակի փոփոխություններն ըստ տարիների.
| 1991 թ. | 2008 թ.[4] |
|---|---|
| 6881 թ. | 21767 |
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքին բնորոշ է արևադարձային սավաննաների կլիման։ Ամենատաք ամիսը սեպտեմբերն է ՝ 17,6 °C (63,7 °F) միջին ջերմաստիճանով: Առավել սառն ամիսը հունիսն է՝ 16,4 °C (61,5 °F) միջին ջերմաստիճանով [5]:
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կյանզային առավել մոտ օդանավակայանը գտնվում է ռուանդական Բութարե քաղաքի մերձակայքում[2]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://assemblee.bi/wp-content/uploads/2024/01/n%C2%B05-du-16-mars-2023.pdf
- ↑ 2,0 2,1 «Kayanza, Burundi Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2014-03-08-ին. Վերցված է 2014-03-08-ին.
- ↑ «The provinces of Burundi as well as all urban localities with a population of more than 2,000 inhabitants» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016-03-03-ին. Վերցված է 2014-03-08-ին.
- ↑ «The provinces of Burundi as well as all urban localities with a population of more than 2,000 inhabitants» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 3 березня 2016-ին. Վերցված է 2014-03-08-ին.
- ↑ Клімат Каянзи
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կայանզա կատեգորիայում։ |
- Kayanza-ն GeoNames-ում
- Աշխարհագրական տվյալներ Կայանզայի վերաբերյալ
| ||||||
