Կամո Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամո Սարգսյան
Ծնվել էապրիլի 3, 1968(1968-04-03)
ԾննդավայրՍտեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 17, 1993(1993-02-17) (24 տարեկան)
Մահվան վայրԱղդամի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ), Ադրբեջան

Կամո Նիկոլայի Սարգսյան (1968 ապրիլի 3, Ստեփանակերտ - 1993 փետրվարի 17, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականի մայիսի 3-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Փոթի քաղաքում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել կահույքի ֆաբրիկայում։ 1990 թվականից հերթապահել է Հովսեփավանում[1]։

Ծառայել է Ասկերանի գնդում, մասնակցել Ասկերանի շրջանի պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1993 թվականի փետրվարի 1-ին Աղդամի շրջանում։ Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի հուշահամալիրում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]