Jump to content

Կամո Սաղաթելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաղաթելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կամո Ֆրեյդոնի Սաղաթելյան
1971 փետրվարի 1 - 1992 հուլիսի 3
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ,
Մահվան վայրԼՂՀ Մաղավուզ, Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ

Կամո Ֆրեյդոնի Սաղաթելյան (1971 փետրվարի 1, Ստեփանակերտ1992 հուլիսի 3, Մաղավուզ, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1971 թվականի փետրվարի 1-ին Ստեփանակերտում։ Ավարտել է թիվ 5 միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Գորկի (այժմ՝ Ներքին Նովգորոդ) քաղաքում։ Այնուհետև ծառայել է Աշոտ Ղուլյանի հրամանատարությամբ գործող թիվ 1 վաշտում։ Մասնակցել է Կրկժանի, Մալիբեկլուի, Խոջալուի, Շուշիի, Մարտակերտի համար մղված մարտերին։

Զոհվել է 1992 թվականի հուլիսի 3-ին, Մաղավուզի համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]