Կամո Մնացականյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամո Մնացականյան
Ծնվել էմարտի 8, 1964(1964-03-08)
Մահացել էհունվարի 30, 1994(1994-01-30) (29 տարեկան)

Կամո Արկադիի Մնացականյան (1964 մարտի 8, Խաչմաչ, Ասկերանի շրջան - 1994 հունվարի 30, Թալիշլար, Աղդամի շրջան), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի մարտի 8-ին Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում։ Գյուղում 8-ամյա կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Բաքու, որտեղ ավարտել է երաժշտական դպրոցը և միևնույն ժամանակ ստացել է ավտոփականագործի մասնագիտություն։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո վերադարձել է գյուղ[1]։

1992 թվականին հունիսին, գյուղի վեց կամավորականների հետ, անդամագրվել է Սարուշենի վաշտում, այնուհետև՝ ծառայությունը շարունակել է «ն» պաշտպանական շրջանի 5-րդ գումարտակում։ Մասնակցել է Մաճկալաշենի, Ղուբաթլուի, Մարտակերտի, Շռլանի, Խրամորթի, Ասկերանի, Աղդամի շրջանների պաշտպանական ու ազատագրական մարտերին։ Զոհվել է 1994 թվականին հունվարի 30-ին Աղդամի շրջանի Թալիշլար գյուղում։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Խաչմաչի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախյան պատերազմի թանգարանի կայք». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.