Կամիշինի պատմա-գավառագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամիշինի պատմա-գավառագիտական թանգարան
Տեսակտեսարժան վայր, թանգարան և թանգարանի շենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿամիշին
ՎայրԿամիշին
Հիմնադրվել է1961
Կայքmuseumkam.ru
Քարտեզ
Քարտեզ

Կամիշինի պատմա-գավառագիտական թանգարան (ռուս.՝ Камышинский историко-краеведческий музей), թանգարան Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Կամիշին քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիշինի տեղական պատմության թանգարանը հիմնադրվել է 1961 թվականին։ 1968 թվականին թանգարանը ստացել է պետական կարգավիճակ։ Թանգարանը տեղակայված է 1901 թվականին կառուցված Զեմսկոե տան շենքում՝ կառուցված ռուսական բարոկկո ոճով և գտնվում է Վոլգայի ափին։ Շենքը դաշնային նշանակության ճարտարապետական հուշարձան է։

Պատմա-գավառագիտական թանգարանի ցուցադրությունը զբաղեցնում է 14 մեծ սենյակ։ Այստեղ ներկայացված են տարածաշրջանի կենդանական աշխարհը, տարածաշրջանի զարգացման պատմությունը, տարածաշրջանի աշխարհագրությունը և երկրաբանությունը, հնագիտությունը, Կամիշին թաղամասը հեղափոխությունից հետո և Հայրենական պատերազմի տարիներին, շրջանի պատմությունը։

Թանգարանում ներկայացված է շուրջ 50 հազար ցուցանմուշ։ Առավել կարևոր հավաքածուներն են՝ էթնոգրաֆիկ, պալեոնտոլոգիական և հնագիտական։ Թանգարանն ունի հազվագյուտ գրքեր, հնաոճ ժամացույցներ, կահ-կարասի, կահույք, մետաղադրամների հավաքածու, մեծ քանակությամբ գիտական գրականություն՝ բաղկացած 16 հազար հատորից։ Առանձին սենյակ է զբաղեցնում խորհրդային ժամանակաշրջանի քաղաքացու կյանքի ցուցադրությունը։ Այնտեղ ներկայացված է կահույք, առաջին խորհրդային հեռուստացույցները, տրյումո, մանկական խաղալիքներ։

Թանգարանում կազմակերպվում են մշտական և ժամանակավոր գեղարվեստական ցուցահանդեսներ[1]։ Ամեն տարի, օգոստոսի 13-ին՝ թանգարանի հիմնադրման օրը, տեղի է ունենում բաց դռների օր։ Թանգարանի առաջին տնօրենն է եղել Կ. Դ. Դիբլյան։

Թանգարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը գտնվում է նախկին «Զեմսկոյի խորհրդի» շենքում։ Շենքը կառուցվել է 1901 թվականին ճարտարապետ Ա. Տ. Տիմոֆեևի նախագծով`17-րդ դարի մոսկովյան հարոսլավլյան ճարտարապետության հիման վրա։

Շենքը երկհարկանի է, աղյուսե, Г տառի տեսքով։ Շենքը ունի բարձր տանիք, լայն պատշգամբներ ճակատային մասում։ Շենքի առաջին հարկում կան կիսակամար պատուհաններ։ Շենքի ճարտարապետական տարրերն աչքի են ընկնում դեղին և կարմիր գույներով։ Շենքն ունի կցակառույցներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Шендакова Г. Н. «Роль городского музея в развитии краеведения в Камышине», сборник «Город старый, город новый…» выпуск №3, г. Камышин, 1999г.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիշինի պատմա-գավառագիտական թանգարան» հոդվածին։