Կամիլ Լակուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կամիլ Լակուր
ֆր.՝ Camille Lacourt
Camille lacourt.jpg
Ծնվել էապրիլի 22, 1985(1985-04-22) (34 տարեկան)
ԾննդավայրՆարբոն
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունլողորդ
ԱմուսինValérie Bègue
Կայքcamille-lacourt.fr
Camille Lacourt Վիքիպահեստում

Կամիլ Լակուր (ֆր.՝ Camille Lacourt, ապրիլի 22, 1985(1985-04-22), Նարբոն), ֆրանսիացի լողորդ, ով մասնագիտացած է մեջքի լող սպորտաձևում: Աշխարհի քառակի և Եվրոպայի եռակի չեմպիոն է: Կարճ լողի աշխարհի առաջնության մրցանակակիր է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամիլը լողով զբաղվում է հինգ տարեկանից: 2002 թվականին Ֆրանսիայի 50 մետր երկարությամբ լողի առաջնության ժամանակ նվաճել է բրոնզե մեդալ, հաջորդ տարի դարձել է երիտասարդական ազգային առաջնության երկու բրոնզե մեդալ՝ 50 և 100 մետր լողաձևերում: 2004 թվականին դարձել է Ֆրանսիայի երիտասարդական առաջնության երկակի չեմպիոն՝ 50 և 100 մետր լողաձևերում: 2003 թվականին առաջին անգամ մասնակցել է միջազգային առաջնության, սակայն մեդալ չի նվաճել: 2005 թվականին Ֆրանսիայի առաջնության ժամանակ գրավել է երրորդ հորիզոնականը: 2006 թվականից նրա մարզիչը դարձել է Ֆիլիպ Լյուկեն[1]:

2009 թվականին ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնությունում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը:

2012 թվականին Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ ֆրանսիացին զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը՝ 11 վարկյանով ետ մնալով ճապոնացի Ռյոսուկե Իրիյեից[2]:

2013 թվականին Կամիլ Լակուրը դարձել է աշխարհի եռակի չեմպիոն՝ դառնալով 50 մետր երկարությամբ մեջքով լողի չեմպիոն[3]: Այնուհետև նվաճել է կոմբինացիոն էստաֆետի առաջին հորիզոնականը[4]: Միևնույն տարում Լակուրը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

2015 թվականին լողորդը նվաճել է երեք մեդալ՝ Ջրային սպորտաձևերի աշխարհի առաջնության ժամանակ: Նա նվաճել է ոսկե մեդալ՝ 50 մետր երկարությամբ մեջքի լողի ժամանակ[5], արծաթե մեդալ՝ 100 մետր երկարությամբ լողի մրցաշարում[6] և բրոնզե մեդալ՝ կոմբինացիոն էստաֆետի ժամանակ[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]