Jump to content

Կամերլենգո (ամրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամերլենգո
Տեսակդղյակ
Վարչական միավորՏրոգիր
Երկիր Խորվաթիա
Համալիրի մասHistoric City of Trogir?
Կառուցված1420
43°30′55″N 16°14′51″E / 43.51527778°N 16.2475°E / 43.51527778; 16.2475
Քարտեզ
Քարտեզ
 Kamerlengo Վիքիպահեստում

Կամերլենգո ամրոց (խորվ.՝ Kaštel Kamerlengo), ամրոց Խորվաթիայի Տրոգիր քաղաքում, որը գտնվում է կղզիների արևմտյան ծայրում։ Կառուցվել է Վենետիկի հանրապետության կողմից

1380 թվականին ապագա ամրոցի տեղում հիմնադրվել էր Շղթաների ամրոց։

Կամերլենգոն կառուցել են 1420 թվականից հետո, երբ Տրոգիրը միացել էր Վենետիկի հանրապետությանը[1]։ Ամրոց պաշտպանում էր ալիքը և նավահանգիստը։ Ամրոցի պատերը զարդարված է սուրբ Մարկոսի ձախով (Վենետիկի հանրապետության խորհրդանիշն է), Ֆրանչեսկո Ֆոսկարի դոժի զինանշաններով, վենետիկցի ծովակալ Պիետրո Լորեդանի և տրոգիրցի իշխան Մադդալենո Կոնտարինիի նկարներով

Կամերլենգոն կառուցել են Բերգամոյից եկած վենետիկցի ռազմական ինժեներ Պինցինոյի կողմից՝ վարպետի Մարինո Ռադոյեի ղեկավարությամբ[2]։

Ամրոցը շրջապատված է առվով, իսկ հյուսիսային և արևելյան կողմերը շրջապատված են բարձր հողաթբերով։ Լյուտենով գլխավոր դարպասը և բացովի կամուրջը գտնվում են հյուսիսում։

Ամրոցի բակի շենքը, որտեղ ապրել է կաստելյանը, (ամրոցի վերակացուն) և պակաները, ինչպես նաև սուրբ Մարկոսի մատուռը ավերվել են XIX դարում։

Արդիականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս սմրոցն օգտագործվում է որպես թանգարան։ Աշտարակում գտնվում է դիտողական հրապարակ։ 

Ամռանը ամրոցի ներսում անցկացվում են փառատոներ, թատերական ներկայացումներ, դիմակահանդեսների և համերգներ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. The Other Futurism: Futurist Activity in Venice, Padua & Verona by Willard Bohn
  2. Frommer's Croatia By Karen Torme Olson & Sanja Bazulic Olson
  3. «Trogir Summer festival». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.