Կամենսկ-Ուրալսկի (կայարան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Станция Каменск-Уральский.JPG

Կամենսկ-Ուրալսկի (ռուս.՝ Каменск-Уральский), երկաթուղային կայարան Կամենսկ-Ուրալսկի քաղաքում։ Համարվում է Սվերդլովսկի մարզի խոշորագույն բեռնաուղևորատար կայարաններից մեկը: Կայարանը համարվում է հանգուցային, որը տեղակայված է Եկատերինբուրգի, Բոգդանովիչի, Շադրինսկի (հետագայում՝ Կուրգան), Չելյաբինսկի հատման ուղղություններում: Կայարանով երթևեկում են հեռընթաց մարդատար (արագընթաց և ուղևորատար) և մերձքաղաքային գնացքները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1701 թվականին Պետրոս I-ի հրամանով ապագա քաղաքի տարածքում կառուցվում է առաջին երկաթագործական գործարանը, որը չուգուն էր արտադրում, իսկ որոշ ժամանակ անց, այստեղ թնդանոթներ էին ձուլում Եմելյան Պուգաչովի համար: 19-րդ դարում Ուրալում մետալուրգիական արդյունաբերության ակտիվ զարգացման շնորհիվ Կամենսկի երկաթագործական գործարանի վերակառուցման և ընդլայնման անհրաժեշտություն առաջացավ: Երկաթի արտադրության կտրուկ աճի պայմաններում 1885 թվականին[1], գործարանում անցկացվեց առաջին երկաթգիծը, որը քաղաքը կապեց Տրանսսիբիրյան մայրուղու հետ Բոգդանովիչ քաղաքի միջոցով: Կայարանը կոչվեց Օստրովսկայա (ի պատիվ Ուրալյան հանքարդյունաբերական երկաթուղու առաջին ղեկավար Ն. Ս. Օստրովսկու): 1904 թվականին Օստրովսկայա կայարանը վերանվանվեց Սինարսկայա:

Սինարսկայա կայարանը Ռուսական կայսրության երկաթուղային մայրուղիների հետ կապում էր միայն գործարանը, ուղևորատար գնացքների առաջին կանոնավոր երթևեկությունը սկսվեց միայն 1932 թվականին, երբ Սվերդլովսկից ուղիղ երկաթուղային գիծ անցկացվեց:

Նույն թվականից ավելացավ Սինարսկի կայարանի բեռնաշրջանառությունը, որի պատճառով էլ անհրաժեշտություն առաջացավ ընդլայնելու երկաթուղային հանգույցը և կայարան կառուցել: Կամենսկ-Ուրալսկ քաղաքի ժամանակակից երկաթուղային կայարանի հիմնադրման տարեթիվը ընդունված է համարել 1952 թ-ը: Կայարանի շենքի նախագծումն իրականացրել է Ա. Ի. Լոսկուտովը:

1963 թվականին Սինարսկի կայարանը ստացավ իր ներկայիս անվանումը, Կամենսկ-Ուրալյան, քաղաքի անվանմանը համապատասխան:

1971 թվականին կայարանը էլեկտրաֆիկացվեց
Каменск-Уральский — Колчедан[2], իսկ 1972 թվականի դեկտեմբերի 28-ից բասվեց էլեկտրագնացքների կանոնավոր երթևեկություն Սվերդլովսկից Կամենսկ-Ուրալսկ:

2003 թվականից կայարանով է անցնում Եկատերինբուրգ-Կուրգան բարձր հարմարավետության արագընթաց էլեկտրագնացքը:

2016 թվականից սկսած Եկատերիբուրգ Կամենսկ-Ուրալսկ երթուղով գործում է «Լաստոչկա» արագընթաց էլեկտրագնացքը[3][4][5]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Каменск-Уральский краеведческий музей им. И. Я. Стяжкина. - Екатеринбург: Академкнига, 2002. - 100 с. - ISBN 5-93472-052-X

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Железнодорожные станции СССР. Справочник. — М.: Транспорт, 1981
  2. «История электрификации железных дорог СССР» 
  3. Поезд Ласточка — Екатеринбург — Челябинск — расписание 2016 год, Сайт поезда Ласточка (ПАО «РЖД»).
  4. Челябинцы доехали до Екатеринбурга за 4 часа по железной дороге, 31.05.2016 г., Ольга АНТОНОВА, «Комсомольска правда».
  5. Билеты на электричку Челябинск-Екатеринбург стали дешевле, чем на автобус, 16.08.2016 г., Андрей АБРАМОВ, «Комсомольска правда».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]