Կամենից տարեգիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կամենից տարեգիրք, հայ միջնադարյան տարեգրություն։ Ստեղծվել է Կամենեց-Պոդոլսկում (այժմ՝ Ուկրաինայում), ընդգրկում է 1410-1652 թթ.-ի իրադարձությունները։ Գրված է հայերեն (1410-1610 թթ. և 1648-1652 թթ.) և հայ-ղփչաղերեն (1611- 1623 թթ.)։ Հեղինակներն են դեպքերին ականատես Հովհաննես ավագերեցը (1560-1605 թթ.-ի անցքերը, խմբագրել է նաև նախորդ գրվածքները), նրա որդին՝ Գրիգոր ավագերեցը (1605-1610 թթ.), վերջինիս որդիներ Հակոբն ու Օգսենը (1611-1621 թթ.) և ուրիշ անանուն ժամանակագիրներ (հետագա գրվածքները)։ «Կամենից տարեգիրքը» արժեքավոր սկզբնաղբյուր է Կամենեց-Պոդոլսկի հայ գաղութի, լեհահայոց այլ գաղթավայրերի և Հայաստանի հետ նրա ունեցած կապերի, թուրքթաթարական զավթիչների դեմ հայ, ուկրաինացի ու լեհ ժողովուրդների համատեղ պայքարի մասին և այլն։ «Կամենից տարեգիրք»-ի բնագիրը գտնվում է Վենետիկի Մխիթարյան մատենադարանում, XVII դ. թերի ընդօրինակությունը՝ Փարիզի ազգային գրադարանում։ «Կամենից տարեգրքը» առաջին անգամ հրատարակվել է 1896 թ.- ին, առանձին մասեր թարգմանվել են նաև ուկրաիներեն, ֆրանսերեն, անգլերեն և ռումիներեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 202