Կաղշնակ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Կաղշնակ | |
Կաղշնակ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
| Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
| Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
| Տրիբա | Cynareae |
| Ցեղ | Կառ (Onopordum) |
| Տեսակ | Կաղշնակ (O. acanthium) |
| Միջազգային անվանում | |
| Onopordum acanthium | |
Կաղշնակ (անգլ.՝ Onopordum acanthium), իշակառ, կածակ, կարպ փշավոր, տափափուշ։ Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող երկամյա խոտաբույս է։ Լինում է 150 սմ բարձրության, ճյուղավոր, փշապատ ցողուններով բույս։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբույսն ունի երկարավուն, փշոտ տերևներ։ Ծաղիկները երկսեռ են, վարդագուն, հաճելի բույրով։ Սերմերն ունեն փուփուլիկներ, երկարավուն են, ուղիղ կամ թույլ կորացած, գորշ կամ դարչնագույն։ Մեկ բույսն ընդունակ է տալու մինչև 8000 սերմիկ։ Ծաղկում է հուլիսից մինչև սեպտեմբեր, իսկ պտուղները ասունանում են օգոստոսին։ Դեղաբույսը մեղրատու է։
Աշխարհագրական տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում աճում են դեղաբույսի սովորական, հայկական և տարբերափուշ տեսակները, որոնք բոլորն էլ ունեն որոշակի բուժական նշանակություն։ Կաղշնակը աղբային մոլախոտ է, մեծ չափերով հանդիպում է ճամփեզրերին, բնակարանների մոտ, ցանքերում, արոտավայրերում և այլուր։
Բուժական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները, ծաղկազամբյուղները և տերևակիր ընձյուղները, որոնք հավաքում են ծաղկման սկզբում։ Ժողովրդական բժշկության մեջ օգտագործվել է որպես հակաբորբոքիչ, հականեխիչ, արյունահոսությունը դադարեցնող միջոց։ Հայկական ժողովրդական բժշրկության մեջ դեղաբույսի եփուկն օգտագործվում է թարախային վերքերի, չարորակ ուռուցքների, փայտացման, անգինայի, ըմպանի բորբոքումների և գինեկոլոգիական մի շարք հիվանդությունների բուժման նպատակով։ Բուլղարիայում կաղշնակով բուժում են հազը, բրոնխիալ ասթման, սրտխառնոցները, մաշկային հիվանդությունները, թութքը, չարորակ ուռուցքները։
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսի ծաղկաբույլերը և տերևները պարունակում են քիչ քանակությամբ ալկալոիդներ, C վիտամին, դաբաղանյութեր, ինուլին, սապոնիններ, սեսկվիտերպենային լակտոն, արկցիոպիկրին, սերմերը՝ 35-38%, իսկ ցողունի միջուկը՝ 53,5% ճարպայուղ։
Օգտակար հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ ամենամյա խոշոր չափերի մթերումները սպառնում են դեղաբույսերի արեալների պահպանմանը, այն վաղուց արդեն մշակվում է։ Հալևորիկը մեղրատու է․ վերգետնյա մասերից ստացվող ներկերով գործվածքները ներկում են կանաչ գույնի։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղշնակ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաղշնակ» հոդվածին։ |
| ||||||||||