Կաղապար:KN/01

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
  • ․․․ որ «Scotch» կպչուն ժապավենը, չնայած իր անվանը (անգլ.՝ Scotch - շոտլանդական), ոչ Շոտլանդիայում է ստեղծվել, ոչ էլ շոտլանդացու կողմից: Սկզբում «Scotch»-ի միայն եզրերն էին սոսնձված: Քանի որ շոտլանդացիները հայտնի են խնայողությամբ, ապա ամերիկացները «շոտլանդական» — «scotch» անվանեցին ժապավենը: Հետագայում «Scotch»-ը դարձավ ապրանքանիշի պաշտոնական անվանումը:
Մորզեի հեռագրական ապարատը 1837 թ.
  • ․․․ որ 1837 թվականին էլեկտրամագնիսական հեռագրական ապարատը, իսկ 1838 թվականին՝ այդ ապարատի համար մինչև այժմ կիրառվող հեռագրական կոդը հայտնագործող Սեմյուել Մորզեն նկարիչ էր՝ Նյու Յորքի նկարի ազգային ակադեմիայի հիմնադիրը և առաջին նախագահը:
  • ․․․ որ Բրյուսելիզացիա է կոչվում փողոցները և շինությունները «կամավոր» վթարային վիճակի հասցնելու պրակտիկան, որը լայն տարածում է գտել 1960-ական թվականներին Բրյուսելում։ «Ապագայի քաղաքի» կառուցման նպատակով շատ շենքեր քանդվեցին և նրանց տեղը կառուցվեցին ժամանակակից գրասենյակներ։