Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 5, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Րաֆֆին
Րաֆֆին

Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան, 1835 թ., գ. Փայաջուկ, Սալմաստի գավառ, ՊարսկաստանԱպրիլի 25, 1888 թ., Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ։

Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում, նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը` Մելիք Միրզան 13 զավակների հայր էր։ 1847-ին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852-ին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։

Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Վիկտոր Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա: շարունակել...