Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 4, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Վիկտորիա Ազարենկան
Վիկտորիա Ազարենկան

Վիկտորիա Ազարենկա (բելոռուսերեն՝ Вікторыя Фёдараўна Аза́ранка, ծնվ. 1989, հուլիսի 31, Մինսկ), բելառուս թենիսիստուհի։ Նախկինում թենիսի մենախաղերի առաջին ռակետն է։

Ազարենկան թենիս սկսել է խաղալ 7 տարեկանից։ 14 տարեկանում տեղափոխվել է ԱՄՆ, Արիզոնա նահանգ, ներկայումս ապրում է Մոնտե Կարլոյում (Մոնակո)։ Մարզվում է ֆրանսիացի մարզիչ Սամուել Սումիկայի մոտ։

Ազարենկան մեկն է Ֆյոդոր Միխայիլի և Ալլա Վալենտինի Ազարենկաների զավակներից, նրա եղբայրը Մաքսիմ Ազարենկան է։ Վիկտորիան թենիսում է յոթ տարեկան հասակից։ 14 տարեկան հասակում նա տեղափոխվել է Սքոտսդեյլ (Արիզոնա նահանգ, ԱՄՆ)՝ շնորհիվ հայտնի հոկեյի դարպասապահ Նիկոլայ Խաբիբուլինի, որը այն ժամանակ հանդես էր գալիս ՀԱԼ-ում (Հոկեյի Ազգային Լիգա)և նրա կնոջ՝ Ազարենկայի մոր ընկերուհու։

2009 թվականին բելոռուս մարզուհին նկարահանվել է ֆրանսիական FHM (անգլ. For Him Magazine) ամսագրի համար շարունակել...