Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 3, 2015 թ.
![Համալսարանի ամենաճանաչված մատուռը](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b4/KingsCollegeChapelWest.jpg/150px-KingsCollegeChapelWest.jpg)
Քեմբրիջի համալսարան (անգլ.՝ University of Cambridge, լատին․՝ Universitas Cantabrigiensis կամ պարզապես «Քեմբրիջ»-ը), հետազոտական համալսարան Անգլիայում՝ Քեմբրիջում։ Քեմբրիջն ակադեմիական համալսարան է. նրա գլխավոր ու հիմնական գործառույթները բաժանված են համալսարանի կենտրոնական ֆակուլտետների և 31 քոլեջների միջև։ Ընդհանրապես ֆակուլտետները հիմնականում կատարում են հատուկ հետազոտություններ և ուսանողներին հատկացնում կենտրոնացված դասախոսություններ այդ հետազոտությունների վերաբերյալ, իսկ քոլեջները պատասխանատու են ներքին կարգի պահպանման, ուսանողների և ասպիրանտների ուսուցման համար։
Հիմնադրվել է 1209 թվականին և համարվում է ներկայումս գործող աշխարհի երրորդ ամենահին համալսարանը, և անգլալեզու երկրորդ ամենահին համալսարանը՝ Օքսֆորդի համալսարանից հետո շարունակել...