Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 28, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Քեյթ Բեքինսեյլը
Քեյթ Բեքինսեյլը

Քեթրին Բեյլի «Քեյթ» Բեքինսեյլ (անգլ.՝ Kathryn Bailey «Kate» Beckinsale; ծնվ. 1973 հուլիսի 26), անգլիացի դերասանուհի: Քեյթը սովորել է Օքսֆորդի համալսարանում, ուսումնասիրելով ռուսերեն և ֆրանսերեն լեզուներ: Մի քանի մանր հեռուստատեսային դերերից հետո Քեյթն ունեցավ իր նորամուտը «Շատ աղմուկ ոչնչից» (Much Ado About Nothing, 1993) ֆիլմում, դեռևս լինելով Օքսֆորդի համալսարանի ուսանողուհի: Դրանից հետո նա սկսեց նկարահանվել մի շարք բրիտանական դրամաներում` «Յուտլանդիայի արքայազնը» (Prince of Jutland, 1994), «Սառը ֆերմա» (Cold Comfort Farm film, 1995), «Էմմա» (Emma, 1996) և «Ոսկե գավաթ» (The Golden Bowl, 2000): Բացի այդ նա մասնակցել է նաև այլ ներկայացումների և ռադիո հաղորդումների: 1990-ականների վերջերում` «Դիսկոյի վերջին օրերը» (The Last Days of Disco, 1998) և «Ավերված ամրոցը» (Brokedown Palace, 1999) դրամաներում նկարահանվելուց հետո նա սկսեց աշխատանք փնտրել ԱՄՆ-ի կինոինդուստրիաներում: շարունակել...