Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 26, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Հռոմեական դրամ Հռոմուլոս Ավգուստուլուսի դիմապատկերով:
Հռոմեական դրամ Հռոմուլոս Ավգուստուլուսի դիմապատկերով:

Ֆլավիոս Հռոմուլոս Օգոստուլոս (լատին․՝ Flavius Romulus Augustus), Հռոմուլոս Ավգուստուլուս (լատին․՝ Romulus Augustulus), հռոմեական պատմագրությունում առավել հայտնի որպես Ռոմուլ Օգուստ, Արևմտյան Հռոմեական Կայսրության վերջին կայսրը, ով կառավարել է 475-476 թվականներին։

Հռոմուլոսը, ով առանձնանում էր միայն իր գեղեցկությամբ, գահին բարձրացվեց պատանեական հասակում հոր՝ զորահրամանատար Օրեստի կողմից, որը գահընկեց արեց կայսր Հուլիոս Նեպոտին։ Սակայն գահի նրա հավակնությունները չճանաչվեցին ոչ գալլական կուսակալ Սիագրիի, ոչ Արևելյան Հռոմեական Կայսրության և ոչ էլ Դալմաթիա կառավարելու մեկնած Նեպոտի կողմից։ Մանկահասակ կայսրի փոխարեն կառավարում էր նրա հայրը։ Արդյունքում, տաս ամսվա կառավարումից հետո Հռոմուլոսը գահընկեց է արվում հերուլների առաջնորդ Օդոակրի կողմից և աքսորվում է Կամպանիա, որտեղ էլ ապրում է, ըստ հավանականության, մինչև մահը:

Հռոմուլոսի հայրը՝ Ֆլավիոս Օրեստը, գաղթել էր Պանոնիայից և հանդիսանում էր Իտալական բանակի մագիստրոս և պատրիկ, իսկ մայրը Նորիկի կոմիտի դուստր Ռոմուլան էր, ով ծագումով Պոետովիոնայից (այժմյան սլովենական Պտույ քաղաք) էր։ Ապագա կայսրը ծնվել է մոտավորապես 460 կամ 461 թվականին և անվանվել է իր պապի պատվին շարունակել...