Կաղապար:Օրվա հոդված/Օգոստոսի 11, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Էփլ
Էփլ

Apple Inc. ամերիկյան ընկերություն է, զբաղվում է անհատական և պլանշետային համակարգիչների, նվագարարկիչների, հեռախոսների, ծրագրային ապահովման արտադրությամբ։ Անհատական համակարգիչների և գրաֆիկական միջերեսով ժամանակակից բազմախնդիր օպերացիոն համակարգերի բնագավառի ռահվիրաներից մեկն է։ Գլխավոր գրասենյակը Կալիֆորնիա նահանգի Կուպերտինո քաղաքում է։

Նորարարական տեխնոլոգիաների և էսթետիկ ձևավորման շնորհիվ Էփլ ընկերությունն էլեկտրոնիկայի սպառողական արդյունաբերության մեջ ստեղծել է պաշտամունքի հավասարվող եզակի համբավ: Ընկերությունն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում շուկայական կապիտալիզացիայով, որի չափը 2016 թվականի հունվարի 11-ի դրությամբ կազմում է 537 միլիարդ ԱՄՆ դոլար:

Ընկերության անվանումն առաջացել է անգլ.՝ apple-ից (խնձոր), լոգոտիպում օգտագործել են խնձորի նկար։

Մինչ 2007 թվականի հունվարի 9-ը՝ 30 տարի շարունակ, ընկերության պաշտոնական անվանումը Apple Computer, Inc. էր։ Անվան մեջ Computer բառից հրաժարվելը ցուցադրում է ընկերության հիմնական կիզակետի փոփոխությունը, իր համար ավանդական... Ավելին