Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 23, 2016 թ.
2-րդ տիպի շաքարային դիաբետ, (նախկինում՝ ոչ ինսուլինակախյալ շաքարային դիաբետ, մեծահասակների շաքարախտ), նյութափոխանակության խանգարմամբ պայմանավորված հիվանդություն, որը բնութագրվում է գերշաքարարյունությամբ, ինսուլինի նկատմամբ զգայնության թուլացմամբ: Այս հիվանդության և 1-ին տիպի շաքարային դիաբետի միջև եղած ամենահիմնական տարբերությունն այն է, որ վերջինի դեպքում գերշաքարարյունությունն առաջանում է ինսուլինի բացարձակ քանակի նվազման հետաևանքով:
Հիվանդության հիմնական ախտանշաններն են` անհագ ծարավը (պոլիդիպսիա), հաճախամիզությունը (պոլիուրիա), շատակերությունը (պոլիֆագիա): 2-րդ տիպի շաքարային դիաբետը կազմում է շաքարային դիաբետի ընդհանուր դեպքերի շուրջ 90%-ը: Մարմնի ավելորդ քաշը (գիրություն) 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հիմնական պատճառն է այն մարդկանց մոտ (բացառությամբ` արևելյան ասիացիների), որոնք գենետիկորեն հակում ունեն այս հիվանդության առաջացման նկատմամբ:
2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժումը հիմնականում ներառում է ֆիզիկական վարժություններ և... Ավելին⇒