Հաճախամիզություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պոլիուրիաից)


Հաճախամիզություն, հաճախացած միզարձակում, բնորոշ է ստորին միզուղիների հիվանդություններին, սակայն նկատվում է նաև երիկամների և վերին միզուդիների հիվանդությունների դեպքում։

Հաճախամիզության հիմքում ընկած է միզապարկի լորձաթաղանթի ներքին միզուկի ետին հատվածի զգայունության բարձրացումը։ Առաջանում է նաև ռեֆլեկտոր ճանապարհով՝ երիկամների ու միզածորանների հիվանդությունների դեպքում։ Կանանց մոտ հաճախամիկզություը նկատվում է նաև հղիության ընթացքում։ Միզապարկի հիվանդությունների ժամանակ լինում են դեպքեր, երբ յուրաքանչյուր 1 ժամում միզարձակումը կատարվում է 10—15 անգամ։ Հաճախամիզությունը երբեմն զուգակցվում է միզարձակման հրամայական մղման հետ, որի դեպքում հիվանդն ի վիճակի չէ պահել մեզը (տես Անմիզուկահություն)։ Հաճախամիկզություը առավելապես զարգանում է շատամիզությամբ (պոլիուրիա) ուղեկցվող բոլոր հիվանդությունների, մասնավորապես՝ երիկամների կարծրացման (նեֆրոսկլերոզ), շաքարային և անշաքար միզահյուծության (դիաբետ) դեպքում և այտուցներն իջնելու շրջանում։ Բուժումը հիմնական հիվանդության վերացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 84