Jump to content

Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 24, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

«Սուրբ Իոհաննա» (անգլ.՝ Saint Joan. A Chronicle Play in 6 Scenes and an Epilogue, թարգմանվել է նաև «Սուրբ Ժաննա»), Բեռնարդ Շոուի ամենահայտնի պիեսներից մեկը։ Գրվել է 1923 թվականին, բեմադրվել նույն թվականի դեկտեմբերին։ Պիեսի գլխավոր հերուսուհին Ժաննա դ'Արկն է։ Պիեսի գործողությունները կատարվում են 15-րդ դարում՝ Հարյուրամյա պատերազմի ընթացքում, երբ Ժաննա դ'Արկի հայտնվելը և նրա համարձակ գործողությունները պատերազմի ընթացքը փոխեցին հօգուտ Ֆրանսիայի։ Պիեսի գլխավոր թեման հեղինակի խորհրդածություններն են՝ պատմության և մարդկության առաջընթացի մեջ վառ անհատականությունների ունեցած դերի մասին։ Քննադատները Ժաննա դ'Արկին համարում են Շոուի դրամատուրգիայի լավագույն և ամենավառ կերպարը, որը միավորում է «վեհությունն ու պարզությունը, կատակերգականն ու ողբերգականը, հոգեկան ինքնուրույնությունն ու անձնավորության տարերային ուժը»։

Պիեսն աղմկալի հաջողություն է ունեցել. Լոնդոնում միայն առաջին տարվա ընթացքում եղել է ... Ավելին