Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 20, 2016 թ.
Օստապ Բենդեր, Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «12 աթոռ» ու «Ոսկե հորթը» վեպերի գլխավոր հերոս, «մեծ կոմբինատոր», «դրամանիշների համար գաղափարական պայքարող», ով գիտեր «փող կտրելու (հափշտակելու) 400 համեմատաբար ազնիվ մեթոդ»։ Ռուս գրականության մեջ խաբեբայապատումների ամենահայտնի հերոսներից։
Բենդերը ներկայանում է որպես Օստապ-Սուլեյման-Բերտա-Մարիա-Բենդեր-բեյ («12 աթոռ» վեպում) և Բենդեր-Զադունայսկի («Ոսկե հորթը» վեպում)։ «Ոսկե հորթը» վեպում Բենդերին անվանում են նաև Օստապ Իբրագիմովիչ։
Ըստ մի վարկածի՝ հոր՝ թուրքական հպատակության մասին հիշատակումը և «Իբրագիմովիչ» հայրանունը ցույց չեն տալիս Թուրքիայի հետ էթնիկ կապը։ Դրանից ժամանակակիցները ենթադրեցին, որ Բենդերի հոր բնակության վայրը Օդեսայում է, որտեղ հրեա վաճառականներն ընդունել էին թուրքական հպատակություն, որպեսզի իրենց երեխաները կարողանան խուսափել կրոնական պատկանելությամբ պայմանավորված մի շարք խտրական օրենքներից և միևնույն ժամանակ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմք ստանան։ Բացի այդ, Իբրագիմ անունը, ինչպես... Ավելին⇒