Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 11, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Հուշադրամ
Հուշադրամ

Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ), ինչպես նաև՝ ներդրումային մետաղադրամները, թողարկվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից՝ սկսած 1994 թվականից: Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ նշանակալի պատմական և ժամանակակից իրադարձությունների, նրանց արտադրությունը կարող է պահանջել հատուկ տեխնոլոգիաների կիրառում, կարող են ունենալ հավաքորդական և ներդրումային նշանակություն:

Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (585, 900, 999 հարգի ոսկի և 925, 999 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք մետաղներից (պղնձա-նիկելային համաձուլվածք, արույրապատ պողպատ, արույր):

Ոսկե մետաղադրամները թողարկվել են 500, 1000, 5000, 10 000, 25 000, 50 000, 100 000 և 1 միլիոն դրամ անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 5, 10, 25, 100, 200, 500, 1000, 1957, 2000, 5000, 10 000 և 20 000 դրամ, պղնձա-նիկելային համաձուլվածքից՝ 100 դրամ, արույրապատ պողպատից՝ 50 դրամ, իսկ արույրից՝ 200 դրամ: Ավելին