Կաղապար:Օրվա հոդված/Նոյեմբերի 10, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
E. coli բակտերիա
E. coli բակտերիա

Կենսաբանություն (հուն․՝ βιολογία; հին հունարեն՝ βίος՝ կյանք և λόγος (լոգոս)՝ գիտություն), բիոլոգիա, բնական գիտություն, որն ուսումնասիրում է կյանքը և կենդանի օրգանիզմները, նրանց ֆիզիկական և քիմիական կառուցվածքը, ֆունկցիան, զարգացումը և էվոլյուցիան։ Ժամանակակից կենսաբանությունը ներառում է բազմաթիվ բնագավառներ։ Կենսաբանական գիտությունները տարբեր ուղղվածություններ ունեն և բարդ են, բայց կան նրանց միավորող մի շարք սկզբունքներ, որոնք ընդհանուր են բոլոր կենսաբանական գիտությունների համար։ Կենսաբանությունը համարում է, որ կյանքի պարզագույն միավորը բջիջն է, գեները ժառանգականության պարզագույն միավորներն են, իսկ էվոլյուցիան՝ նոր տեսակների առաջացմանը նպաստող երևույթն է։ Նաև ընդունված է, որ բոլոր կենդանի օրգանիզմները գոյատևում են էներգիայի սպառման և ձևափոխման արդյունքում՝ կարգավորելով ներքին միջավայրը։

Ժամանակակից կենսաբանության հիմնաքարը կազմում են հինգ հիմնական սկզբունքներ և տեսություններ... Ավելին