Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 3, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Լևոն Արոնյան. 14.08.2005
Լևոն Արոնյան. 14.08.2005

Լևոն Արոնյան (ծնվել է 1982հոկտեմբերի 6-ին, Երևանում), հայ շախմատիստ, միջազգային գրոսմայստեր: 2005-ի աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ և 38-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2008-ի և 2009-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն: 2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու):

Հայրը՝ Գրիգորի Արոնովը, ֆիզիկոս-բյուրեղագետ է, մայրը՝ Սեդա Արոնյանը, լեռնային ճարտարագետ: Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում՝ քրոջից: Մանկության տարիներին նրա մարզիչը եղել է ներկայումս գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը:

շարունակել...