Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 16, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Մարդու լյարդը
Մարդու լյարդը

Լյարդը (Hepar) գեղձային օրգան է (մոտ 1500գ): Լյարդի մեջ մշակված լեղին ծորանով լցվում է տասներկումատնյա աղիքի մեջ: Լյարդը տեղավորված է անմիջապես ստոծանու տակ, որովայնի խոռոչի վերին մասի աջ կողմում: Չափահասի օրգանիզմում լյարդը անցնում է միջին գծից ձախ, նորածնի օրգանիզմում այն գրավում է որովայնի խոռոչի մեծ մասը և հավասար է մարմնի կշռի 1/20-ին, իսկ չափահասինը իջնում է մոտավորապես 1/50-ի:

Լյարդն ունի երկու երես և երկու եզր: Վերին-առաջային կամ ստոծանիական երեսը, կոր է, համապատասխանում է ստոծանու գոգությանը, որի մեջ նա տեղավորված է: Ստորին երեսը կամ ընդերային մասը ուղղված է ցած ու հետ և իր վրա կրում է մի շարք պճեր, որոնք գոյացել են նրան հպվող որովայնի օրգանների ճնշումից: Վերին և ստորին երեսները միմյանցից բաժանվում են սուր առաջային եզրով` margo inferior s. anterior: շարունակել...