Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 12, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ուրարտական գարեջրի տարաներ:
Ուրարտական գարեջրի տարաներ:

Ուրարտուի տնտեսություն, մ.թ.ա. XIII - VI դարերում Հայկական լեռնաշխարհի տարածքում գոյություն ունեցած Առաջավոր Ասիայի Ուրարտու պետության տնտեսության կառուցվածքը և գործունեության սկզբունքները: Ուրարտուի տնտեսությունը հատուկ էր Հին աշխարհի մերձարևելյան բռնատիրական պետությունների համար և սերտորեն կապված էր հարևան Ասորեստանի տնտեսության հետ:

Ուրարտական պետությունը Հին Արևելքին բնորոշ բռնատիրական պետություն էր: Ուրարտուի թագավորների իշխանությունը անսահմանափակ էր: Ուրարտական բանակի գերագույն հրամանատարը և պետության գերագույն քուրմը թագավորներ էր: Ուրարտուի բնակչությունը նույնպես թագավորի սեփականությունն էր: Շատ դեպքերում անհնազանդ շրջաններից և թշնամի երկրներից մարդիկ ստրկացվում և հարկադիր աշխատանքների էին տարվում: Ընդ որում շատ հաճախ գերի էին վերցվում միայն կանայք և երեխաները, որոնք ժամանակի ընթացքում ինտեգրվում էին Ուրարտուի բնակչության կազմում: Բնակչությունը պարտավոր էր մասնակցել պետական շինարարության գործին, որը հիմնականում ուղղված էր թագավորական տնտեսությունների բարեկարգմանը, պաշտպանական ու կրոնական կառույցների շինարարությանը: Դրա հետ մեկտեղ բնակչության մի լայն շերտ հնարավորություն ուներ սեփական տնտեսություն վարել և, հավանաբար, օգտագործել մեկ կամ մի քանի ստրուկ-ծառաներ: շարունակել...