Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 19, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարդու սիրտ
Մարդու սիրտ

Սիրտ (լատին․՝ cor, եբրայերեն՝ καρδιά, kardia‎), մկանային օրգան, որի հիմնական գործառույթը մարմնի բոլոր օրգաններին և հյուսվածքներին արյան մատակարարումն է: Սիրտ-անոթային համակարգում այն հանդիսանում է կենտրոնական օրգան, որի ռիթմիկ կծկումները նպաստում են արյունատար անոթներով արյան հոսքին:

Մարդու սիրտը գտնվում է կրծքավանդակի խոռոչում: Այն կշռում է մոտ 250-350 գրամ: Այն տեղակայված է ողնասյան առջևում և կրծոսկրի հետևում, ունի գագաթ և հիմք: Սիրտը հոծ միջնապատով բաժանվում է աջ և ձախ կեսերի: Սրտի աջ կեսով շրջանառում է միայն երակային արյուն (թթվածնով աղքատ), իսկ ձախով կեսով` միայն զարկերակային արյուն (թթվածնով հարուստ):

շարունակել...