Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 31, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Խոնավ հասարակածային անտառներ, Թայլանդ
Խոնավ հասարակածային անտառներ, Թայլանդ

Անտառ, էկոհամակարգ, կենսաերկրացենոզ, որտեղ գլխավոր կենսաբանական ձևը ծառն է:

Անտառը բնության բաղադրիչ մասերից է: «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել զանազան մակարդակներից: Գլոբալ առումով անտառը կենսոլորտի մաս է, լոկալ առումով՝ տնկարկներ: Անտառը կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր (Շիպովի անտառ, Շատիլովի անտառ, Սև անտառ), այնպես էլ առանձին էկոհամակարգ: Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքի տարածքի 30 %-ը: Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²: Դրանցից 264 միլոն հեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է՝ մարդու կողմից տնկված: Արդեն 21-րդ դարի սկզբին մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը: Ամբողջ աշխարհի անտառների կեսը զբաղեցնում են արևադարձային անտառները: Այն տարածքները, որտեղ աճող ծառերի սաղարթամասի միագումարությունը կազմում է 0,2-0,3-ից քիչ, ապա այդ տարածքներին անվանում են նոսրանտառներ: Ըստ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների, Ռուսաստանում անտառների զբաղեցրած մակերևույթը կազմում է... Ավելին