Կաղապար:Օրվա հոդված/Հունիսի 9, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Նեանդերտալյան մարդ, Հոմո ցեղի անհետացած ներկայացուցիչ, ապրել է Պլեյստոցենի ժամանակաշրջանում` Եվրոպայում և Կենտրոնական Ասիայի արևմտյան հատվածում: Նրանք դասակրգված են կամ որպես ներկա մարդկանց [ենթատեսակ (Հոմո Սափիենս Նեանդերտալենսիս) կամ որպես առանձին մարդկանց տեսակ (Հոմո Նեանդերտալենսիս):

Առաջին նախանեանդերտալյան հատկանիշները ի հայտ են եկել Եվրոպայում 350,000–600,000 տարի առաջ:

130,000 տարի առաջ, լրիվ նեանդերտալյան հատկանիշներն ի հայտ եկան: Այս հատկանիշները անհետացան Ասիայում 50,000 տարի առաջ և Եվրոպայում 30,000 տարի առաջ: Գենետիկ հետազոտությունները ցույց են տալիս, որ միախառնումը Հոմո Սափիենսի հետ (մարդաբանորեն ներկայիս մարդկանց հետ) տեղի է ունեցել մոտավորապես 80,000-50,000 տարի առաջ Մերձավոր Արևելքում, որի հետևանքն է այն, որ ներկայիս Եվրասիայի բնակիչների գենոտիպի 1–4%-ը ներդրվել է Նեանդերտալյան մարդկանց կողմից: շարունակել...