Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 5, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Վյաչեսլավ Տիխոնով
Վյաչեսլավ Տիխոնով

Վյաչեսլավ Վասիլևիչ Տիխոնով (ռուս.՝ Вячеслав Васильевич Тихонов), (փետրվարի 8, 1928, Պավլովյան ավան, Մոսկվայի նահանգ-դեկտեմբերի 4, 2009, Մոսկվա), խորհրդային և ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1974), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1982), Լենինյան (1982) և ԽՍՀՄ Պետական (1976) մրցանակների դափնեկիր, ԽՄԿԿ անդամ 1976 թվականից։

Վյաչեսլավ Տիխոնովը ծնվել է 1928 թվականի փետրվարի 8-ին, Պավլովո ավանում (այժմ Մոսկվայի մարզում)։ Հայրը` Վասիլի Ռոմանովիչը, մեխանիկ էր կարի ֆաբրիկայում, մայրը` Վալենտինա Վյաչեսլավովնան, մանկապարտեզի դաստիարակ էր։

Ընտանիքն ապրում էր փայտե մեծ երկհարկանի տանը` տատիկի և պապիկի հետ շարունակել...