Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 21, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ղարաբաղյան պատերազմը, հայ-ադրբեջանական սահմանային կռիվներն ու ավերածությունները, Ադրբեջանում ծայր առած հայկական կոտորածներն ու հայերի բռնագաղթը Հայաստան, Հայաստանից (նաև մարզից) ադրբեջանցիների հեռանալը, տնտեսական շրջափակումը, 1990-ական թվականներին Սյունիքի մարզի համար եղել են տնտեսական ու մշակութային կյանքի կազմալուծման տարիներ։

Կապանի շրջանն Ադրբեջանի հետ ուներ 80 կմ երկարությամբ սահման։ Ադրբեջանական կողմը պարբերաբար հարձակվել է շրջանի սահմանամերձ գյուղերի վրա։

Շրջանի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար 1988 թվականի նոյեմբերից շրջանի գրեթե բոլու գյուղերում և Կապան քաղաքում ստեղծվել են «Բաղաբերղ», «Շինարարների», «Շահումյան փողոցի», «Դավիթ Բեկ», «Հայոց պատմական իրավունք», «Գարեգին Նժդեհ» կամավորական ջոկատները շարունակել...