Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 20, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էկոլոգիական բժշկագիտություն, գիտության ճյուղ, որն ուսումնասիրում է շրջակա միջավայրի ազդեցությունը մարդու առողջության վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով միջավայրի հիվանդածին գործոններին։ Էկոլոգիական բժշկագիտությունն առաջացել է վերջին ժամանակներում՝ մարդու կենսաբանություն և բժշկագիտություն բաժիններից անկախ, ներառում է քիմիայի, ֆիզիկայի, սոցիոլոգիայի բաժիններ և տարբեր արտադրական տեխնոլոգիաներ, ուսումնասիրում է որոշակի գործոնի ազդեցության չափը և հետևանքները մարդու առողջության վրա։ Մասնավորապես, ուսումնասիրվում են աղտոտիչների, շինանյութերի, արտադրության մեջ ճառագայթման և քիմիական նյութերի չափաքանակների, դեղանյութերի օգտագործման ազդեցությունները հիվանդությունների (ուռուցքաբանական, իմունաբանական, շնչառական ուղիների և այլն) առաջացման վրա։ շարունակել...