Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 16, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Արմեն Ջիգարխանյան, 2010 թ. լուսանկար
Արմեն Ջիգարխանյան, 2010 թ. լուսանկար

Արմեն Ջիգարխանյանը (ծնված հոկտեմբերի 3–ին, 1935 թվական, Երևան, Հայաստան) ԽՍՀՄ և ռուսական կինոյի և թատրոնի հայազգի դերասան է, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր։ ԽՍՀՄ Ժողովրդական դերասան (1985 թվական)։

Արմեն Ջիգարխանյանը սերում է թիֆլիսյան հայերի հնագույն սերունդից։ Երբ Արմենը ընդամենը մեկ ամսական էր, նրա հայրը՝ Բորիսը, հեռանում է ընտանիքից, և Արմենը հորն առաջին անգամ տեսնում է, երբ արդեն դեռահաս էր։ Նրան դաստիարակել է խորթ հայրը, որի հետ տղայի մոտ ձևավորվել էին ամենաջերմ հարաբերությունները։ Արմենը մեծանում էր ռուսալեզու միջավայրում, սովորել է ռուսական դպրոցում և միևնույն տքնաջանությամբ տիրապետել է հայկական և ռուսական մշակույթի այբուբենին։ Մայրը՝ Ելենա Վասիլևնան, մոլի թատերասեր էր և բաց չէր թողնում ոչ մի դրամատիկական և օպերային ներկայացում։

Դպրոցական տարիներին Արմենը հրապուրվում է թատրոնով և կինոյով, իսկ դպրոցն ավարտելուց հետո (1952 թվական) ուղևորվում է Մոսկվա և փորձում ընդունվել ԳԻՏԻՍ, սակայն անհաջող։ Վերադառնալով Երևան՝ Արմեն Ջիգարխանյանը աշխատանքի է ընդունվում «Արմենֆիլմ» կինոընկերությունում՝ որպես օպերատորի օգնական շարունակել...