Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 30, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Գրիգոր Նյուսացի, 11-րդ դարի մոզաիկա Կիևի Սոֆյան տաճարում
Գրիգոր Նյուսացի, 11-րդ դարի մոզաիկա Կիևի Սոֆյան տաճարում

Գրիգոր Նյուսացի (հունարեն՝ Γρηγόριος Νύσσης, լատիներեն՝ Gregorius Nyssenus; շուրջ 335 — 394թթ.), երևելի աստվածաբան, փիլիոսոփա, եկեղեցական գործիչ (եպիսկոպոս), Հայ և ընդհանրական եկեղեցու սուրբ, եկեղեցական հայր, Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նազիանզացու հետ կազմում է «երեք մեծ կապադովկիացիների» եռյակը, Բարսեղ Կեսարացու կրտսեր եղբայրն է:

Ծնվել է Կապադովկիայի Նեոկեսարիա քաղաքում շուրջ 335 թ. հույն մեծահարուստ և ազնվական ընտանիքում, որն աչքի էր ընկնում իր աստվածապաշտությամբ: Երիտասարդ հասակում դպիր է կարգվում, սակայն, առժամանակ թողնում է հոգևոր ոլորտը և հռետորության ուսուցիչ դառնում, ուսումնասիրում հեթանոսական գրականություն, ամուսնանում` դառնալով երկու զավակների հայր: 365թ. կնոջ մահից հետո վերադառնում է հոգևոր ոլորտ, հեռանում է անապատ` զբաղվելով Սուրբ Գրքի ուսումնասիրությամբ: 372 թ. Բարսեղ Կեսարացին, կապադովկյան Կեսարիա քաղաքի արքեպիսկոպոս ձեռնադրվելով, իր դիրքերն ամրապնդելու համար եղբորը կարգում է հայաբնակ Նյուսա գյուղի և Սեբաստիա քաղաքի եպիսկոպոս: Այդ պաշտոնում Գրիգոր Նյուսացին աջակցել է եղբորը՝ աղանդների (ապոլինարիզմ և արիոսականություն) դեմ պայքարում, որի համար էլ բյուզանդական Վաղես կայսեր կողմից աթոռազրկվել և աքսորվել է՝ վերադառնալով Նյուսա միայն նրա վախճանվելուց հետո: 378թ. Բարսեղ Կեսարացու մահից հետո ավարտին է հասցնում և հրատարակում ավագ եղբոր անավարտ երկը` «Վեցօրեայքը»:

379 թ. մասնակցում է Անտիոքի եկեղեցական ժողովին, որը դատապարտում է միլեթիանական աղանդը: Իր կամքին հակառակ նշանակվում է Սեբաստիա քաղաքի միտրոպոլիտ և ուղարկվում Պաղեստին և Արաբիա՝ աղանդների դեմ պայքարելու նպատակով շարունակել...